«Երրորդը Չապլինից հետո». Եվգենի Պետրոսյանը «Вечерний Ургант» հաղորդման հյուրն է

Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայի անոնսը

«Մանկական ձայնը»․ Ռոբերտ Բագրատյանն անցավ հաջորդ փուլ

Պահարան․ ի՞նչ է պատմում հագուստը մեր մասին

The cello duet -ի համերգը Երևանում

7 եթերաշրջանը՝ 16 րոպեի ընթացքում. «Գահերի խաղ»-ի կարեւոր պահերի վերապատմումը

Իրինա Շեյքը՝ Gaultier-ի օծանելիքի գովազդում՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո

Britain's Got Talent-ի ժյուրին եւ հանդիսատեսը վախից քարացել էին Վարդանյան եղբայրների համարի ընթացքում

Կանայք կանանց մասին. հայտնիների մտքերը

«Մանկական ձայնը»․ Միշա Գրիգորյանն անցավ հաջորդ փուլ

Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի նոր թիզերը

Ինչպես անվանել երեխային. Քիմ Քարդաշյանը հայկական անուններ է որոնել

PROFFY․ Սովորում ենք նկարել

«Մանկական ձայնը»․ Սաշան հեռացավ, իսկ Պելագեան չզսպեց արցունքները

Մատուցողուհի Սյուզաննա Մանուկյանը ստիպել է ժյուրիի անդամներին իր հետ երգել

«Ես նրան շատ էի սիրում»․ Քեթի Թոփուրիա

Արսեն Սաֆարյան. «Քեզ հավատով գտա»

Պահարան. Ինչպես հագուստ ընտրել երեխաների համար

Լեդի Գագա, Քարդի Բի, Մայլի Սայրուս. «Գրեմմի 2019»-ի հյուրերից ովքեր են հիշվել

13:33, 11 փետրվարի

Լոս Անջելեսում ավարտվել է գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ի հանձնման 61-րդ արարողությունը։ Այս տարի հաղթահերոսները Քարդի Բին եւ Լեդի Գագան էին։ Եվ ոչ միայն երաժշտական առումով. երգչուհիների զգեստներն ամենավառն էին։ «Լավագույն զուգերգ» («Shallow»)  եւ «Լավագույն սոլո կատարում» («Joanne»)  անվանակարգերում մրցանակի արժանացած Լեդի Գագան Celine ապրանքանիշի «փայլուն» զգեստ էր կրում։ Արծաթափայլ զգեստը հրաշալիորեն ընդգծում էր Գագայի կազմվածքը։ Մազերն արձակված էին, Գագան արծաթափայլ կոշիկներ էր կրում եւ ադամանդե վզնոց. Գագայից հնարավոր չէր աչք կտրել։ Իսկապես, «Աստղը ծնվեց»։  

Հնարավոր չէր աչք կտրել նաեւ «էպատաժի թագուհի» Քարդի Բիից. նրա Invasion of Privacy ալբոմը հաղթանակ է տարել «Լավագույն ռեփ» անվանակարգում, իսկ զգեստը, որով նա հայտնվել է կարմիր գորգին, ամենաքննարկվածն էր։ Նրա կերպարը համեմատել էին Աֆրոդիտեի հետ։ Զգեստի գլխավոր հաղթաթուղթն այն էր, որ այն կարվել է 1995թ.-ին։ Երեկ նրա աստղային ժամն էր։

Այդ ամենին սկանդալային նոտա հաղորդեց երգչուհի Ջոյ Վիլայի քաղաքական կերպարը, ով նպատակ ուներ աջակցել Դոնալդ Թրամփին։ Արտիստի զգեստը զարդարված էր աղյուսների նմանվող պրիտով, դրա վրա առկա էր «Պատ կառուցիր» գրությունը։ Այն ակնարկում էր ԱՄՆ նախագահի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման վերաբերյալ գաղափարը։

Առավել քան ռեալիստական տեսք ունենալու համար դերասնուհին հագուստին փշալար էր ավելացրել, իսկ պայուակի վրա գրված էր Թրամփի կարգախոսը՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»։ Դերասանուհին նաեւ գլխազարդ էր կրում, որը հիշեցնում էր Ազատության արձանը։

Մայլի Սայրուսն, ամենայն հավանականությամբ կարծել էր, որ ամենայուրօրինակն է եւ շքեղ զգեստների կողքին հայտնվել էր կոստյումով, որը կրում էր մերկ մարմնին։ Լոնդոնում, ուր գրեթե միաժամանակ անցկացվում էր Բրիտանական կինոակադեմիայի BAFTA-2019 մրցանակաբվաշխությունը, նմանատիպ կերպարով ներկայացել էր նաեւ մոդել Իրինա Շեյքը։ Նա եւս կոստյումը կրում էր մերկ մարմնին։ Ամենայն հավանականությամբ միակ տարբերությունն այն էր, որ Սայրուսն «օվերսայզ» տարբերակ էր ընտրել։

Գրեթե բոլոր աստղերի կերպարները հաջողված էին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության