Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Քարդի Բին «Գրեմմի»-ում շրջանցել է Արիանա Գրանդեի մահացած սիրելիին. արձագանքը դաժան էր

14:56, 11 փետրվարի

Արիանա Գրանդեն, ով բոյկոտել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը պրոդյուսերների հետ տարաձայնությունների պատճառով, ամեն դեպքում հետեւել է իրադարձությունների ընթացքին եւ մեկնաբանություններ թողել Twitter-ում։ Երգչուհին հիասթափված էր եւ շոկի է ենթարկվել, երբ տեսել է, որ լավագույն ռեփ ալբոմ մրցանակին արժանացել է Քարդի Բին։

«Ամբողջությամբ ***»,- սոցիալական ցանցում գրել է Գրանդեն, ով երկրպագում էր նախկին սիրելիին՝ Մակ Միլլերին։ Ցասումով լի երեք հրապարակումից հետո Գրենդեն ուշքի է եկել, ջնջել ամբողջն ու ներողությունը խնդրել, բայց արդեն ուշ էր… նրան արդեն հասցրել էին մեղադրել մեծամտության եւ վատ բնավորություն ունենալու համար։

Մակ Միլլերը Swimming ալբոմի համար նոմինացված էր հետմահու. նախորդ տարվա սեպտեմբերին նրան մահացած էին գտել թմրամիջոցների գերդոզավորումից։ Երեկ կայացած մրցանակաբաշխության արարողությանը հրավիրված էին նրա ծնողները՝ հաղթանակի դեպքում ի հիշատակ որդու բեմ բարձրանալու համար։

Դա, իսկապես, գեղեցիկ ժեստ էր երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչների կողմից, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան։ Զարմանալի չէ, որ Միլլերի ծնողներն ավելի լավ էին արձագանքել, քան Արիանան։ Նրանք նշել էին, որ Քարդին իրենց երկրորդ ֆավորիտն է որդուց հետո։ Արիանայի երկրպագուներն աջակցել են երգչուհուն. նրանց կարծիքով՝ դաժան էր Միլլերի մորը հրավիրել մրցանակաբաշխությանն ու նրանց աչքի առաջ որդուն զրկել «Գրեմմի»-ի մրցանակակիր դառնալու վերջին հնարավորությունից։

Չնայած երգչուհու բոյկոտին՝ Արիանա Գրանդեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի լավագույն վոկալային փոփ ալբոմ անվանակարգում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search