«Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման խմբագիր Իլյա Բերը պատմել է, որ «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը մասնակցությունից երեք օր առաջ փորձել է կաշառել իրեն։ Ըստ նրա՝ գիտակն ակնարկել է. «ժամանակն է երեք մլն շահել, եւ դրա մի մասը նա կարող է իրեն վերցնել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկանցել, բայց հետո որոշել է բացահայտել Դրուզին. «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն ինչ այդպես թողնել։ Դրուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնացնել» նրան»։
Իլյա Բերը զանգահարել է Ալեքսանդր Դրուզին եւ պայմանավորվել, որ նախապես կհայտնի ճիշտ պատասխանները։ Ավելի ուշ, Բերի խոսքով, նա կրկին զզանգահարել է Դրուզին եւ իսկապես հայտնել պատասխանները։ Բերը ձայնագրել է բանակցությունները, ապա հրապարակել դրանք։ «Խոսակցության ընթացքում նա ինձ առաջարկել է շահած առավելագույն գումարի մեկ երրորդը՝ նշելով, որ Սիդնեւի հետ անձամբ կպայմանավորի»։
Բերը փոխել է հարցերը, ինչի արդյունքում Դրուզը չի կարողացել օգտագործել հուշումը։ «Ալեքսանդր Դրուզին մեղադրում եմ ինտելեկտուալ խաղի մասնակցի համար բարոյազանց, էթիկապես ոչ ճիշտ վարքագծի մեջ եւ առաջարկում եմ «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը որոշում կայացնել նրան որակազրկելու մասին»,- հայտարարել է Բերը, ով կարծում է, որ Դրուզի խաղընկեր Վիկտոր Սիդնեւն, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չգիտեր այդ մասին։
Առայժմ սկանդալի մասնակիցները չեն արտահայտվել, սակայն «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հաջողվել է մեկնաբանություն ստանալ Դմիտրի Դիբրովից։ Նրան խոսքով՝ ինքն այդ պատմության մասին ոչինչ չի իմացել։ Նա նշել է, որ Դրուզն իր ամենասիրելի խաղացողներից մեկն է։ «Նա էլի է մասնակցել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին եւ այն, ինչի մասին ասում եք, ինձ համար նորություն է։ Հիշում եմ Դրուզի մյուս խաղերը՝ կարծու՞մ եք, թե դրանցում եւս Ալեքսանդր Աբրամովիչը փորձել է ինչ-որ բանակցություններ վարել։ Իմ կարծիքով՝ նրան դա հարկավոր չէ։ Նա շատ շատերից ավելի կրթված է»,- ասել է Դիբրովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը