ԽՈՅԵՐ
Այսօր պետք է ուշադիր մոտեցում ցուցաբերեք ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ունեցվածքին։ Ընդ որում, եղեք Նրանից ավելի ուշադիր։ Ցանկացած վրիպում կարող է հանգեցնել վիճաբանության։ Հնարավոր է՝ նա ձեզ հետ էլ զրուցի այս թեմայով։
ՑԼԵՐ
Ձեր սիրելին չի կարողանա հասկանալ, թե ինչու են ձեր հարաբերությունները գնալով փոխվում դեպի վատը։ Նա կփորձի լավատեսորեն մոտենալ ամեն ինչին եւ հուսալ, որ մոտ ապագայում դրանք կշտկվեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ սպասվում են անակնկալ ծանոթություններ։ Այդ ծանոթություններն այնքան անսպասելի կլինեն ձեզ համար, որ ինքներդ էլ կզարմանաք։ Դուք նման ընթացք չէիք սպասում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հաճելի արտաքին ունեցող անծանոթի/անծանոթուհու հետ ֆլիրտը կարող է բերել ամուսնության առաջարկության։ Այնպես որ՝ մտածեք, թե ինչպիսի դեմքի արտահայտությամբ պետք է ընդունեք կամ մերժեք այն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք կփորձեք փոխել ձեզ շրջապատող մարդկանց եւ երեւույթներին։ Ամենից շատ կկենտրոնանաք ձեր սիրելիի վրա։ Սակայն փորձեք կանգ առնել, առավել եւս, որ ավելի շատ փոխվելու կարիք ունեք հենց դուք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզանից ստանալ ձեր սերը խորհրդանշող որեւէ ֆիզիկական ապացույց՝ դա կարող է լինել բացիկի կամ նամակի տեսքով․ մի բան, որին նայելուց նա, անմիջապես, ձեր սիրո մասին կմտածի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ կխանգարեն կողմնակի մարդիկ։ Նրանց պատճառով նա չի կարողանա շատ ժամանակ տրամադրել ձեզ։ Փորձեք հասկանալ նրան, որպեսզի նրա տրամադրությունն էլ ավելի չընկնի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Փորձեք լսել ձեր մտերիմների կարծիքը ձեր սիրելիի վերաբերյալ։ Եւ դրական, եւ բացասական կարծիքներն ի օգուտ ձեզ կաշխատեն։ Այս պահին ձեզ հենց այդ խորհուրդներն են հարկավոր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչու է շրջապատի վերրաբերմունքն իր հանդեպ փոխվել։ Դուք՝ որպես մտերիմ անձնավորություն, փորձեք նրան բացատրել ամեն ինչ։ Ընդ որում դա արեք մաքսիմալ մեղմ ձեւով, որպեսզի նրան չնեղացնեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե այսօր ձեր սիրելին փորձի հայացքով գրավել հակառակ սեռի այլ ներկայացուցիչների, չխանդեք եւ շատ ծանր չտանեք այդ փաստը։ Դա անցողիկ բան է, որը տիպիկ է հենց այս օրվան։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին նոր մրցակից կունենա։ Ձեր կյանքում կհայտնվի մեկն, ով իր հմայքով կկարողնա ձեր աչքին խամրեցնել, նույնիսկ, ձեր սիրելի անձնավորությանը։ Սակայն պետք չէ շտապել որոշումներ կյացնելիս։ Դուք առջեւում բավականին շատ ժամանակ ունեք։
ՁԿՆԵՐ
Այսօր լավ կանեք ուշադիր լսեք, թե ինչ է ձեզ ասում ձեր սիրելի անձնավորությունը։ Հնարավոր է՝ նա ձեզ հետաքրքրող բան չասի, բայց ձեզ խորհուրդ է տրվում հետեւել նրա խորհուրդներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ