«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչու Գարիկ Մարտիրոսյանը երբեք թամադա չի լինի. հումորիստն այսօր դառնում է 45 տարեկան

10:06, 14 փետրվարի

Այսօր ծննդյան օրն է նշում հայտնի շոումեն եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը։ Նա դառնում է 45 տարեկան։ Իրականում Մարտիրոսյանը ծնվել է փետրվարի 13-ին, սակայն ծնողները, կարծելով, թե դա անհաջող թիվ է, խնդրել են որդու ծննդյան վկայականում նշել 14-ը։

Մարտիրոսյանին դժվար է «ապերջանիկ» անվանել. նա երջանիկ ամուսին է ու հայր, հաջողակ պրոդյուսեր եւ բազմակողմնակի զարգացած մարդ։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում շոումենը պատմել է հայկական հումորի ֆենոմենի եւ այն մասին՝ ինչպես է վերաբերվում քաղաքականությանը։

Գարիկ Մարտիրոսյանը կարծում է, որ հայկական հումորն ուրախ է ու կենսախինդ, չնայած այն բոլոր իրադարձություններին, որոնք բաժին են ընկել հայ ազգին։ «Այդ իրադարձությունների շարքում շատերն այնքան էլ հաճելի չեն, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ ողբերգական։ Բայց այդ լույսի ներքո հայկական հումորը ապրելու, որպես քաղաքակրթություն գոյությունն ապացուցելու եւ ոգու կայտառությունը պահպանելու միջոց է։ Հայերը կենսախինդ են ցանկացած դեպքում. դա ե՛ւ հայերի, ե՛ւ հայկական հումորի հիմնական հատկանիշն է»,- կարծում է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական հոմորի «կվինտ-էսենցիան» Ֆրունզիկ Մկրտչյանն է։ «Նա հանճար է։ Նա պարզապես կադրում էր, այդ սաստիկ տխուր, բայց միեւնույն ժամանակ կրակոտ եւ ուրախ աչքերը տրագիկոմեդիա են, որոնցում յուրաքանչյուր մարդ կարող է իրեն տեսնել։ Ֆրունզիկը յուրօրինակ արտիստ էր ու մարդ։ Նրա վերաբերյալ պատմության ընթացքում առաջին անգամ կգործածեի «ողբերգակատակերգու» արտահայտությունը՝ այդ բառի ամենագեղեցիկ ու վեհ իմաստով»,- նշել է Գարիկը։

Հայտնի շոոումենը հայտնել է, որ միլիոնավոր դոլարներ չի աշխատել կորպորատիվ երեկույթներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով, եւ դրան ծայրահեղ բացասաբար է վերաբերվում։ «15 տարվա ընթացքում զրոյի եմ հասցրել այդպիսի միջոցառումները։ Ծննդյան, մկրտության օրերին, հոբելյաններին ես հրաժարվում են հանդես գալ որպես հումորիստ, թամադա եւ այլ դերերում։ Ինչ-որ մարդիկ ինձ այդ պատճառով բարդույթավորված, փակ մարդ են համարում, թող այդպես լինի։ Դրանցից հրաժարվելու պատճառով միլիոնավոր դոլարներ չեմ վաստակել, փոխարենը ինձ հարմար եմ զգում։ Շատ հազվադեպ դեպքերում՝ հավանաբար տարվա ընթացքում մեկ անգամ, ամեն դեպքում վարում եմ ընկերներիս մեծ կորպորոտիվ երեկույթները, սակայն հարսանեկան խաչեղբոր դերն ինձ համար չէ, երբեք դրանով չեմ զբաղվել։ Չեմ կարող եւ չեմ ցանկանում»,- ասել է Գարիկը։

Խոսելով քաղաքականության մասին՝ հումորստը խոստովանել է, որ այդ առումով զրո է եւ չէր կարող ղեկավարել նույնիսկ փոքրիկ անմարդաբնակ կղզի։ Իսկ եթե իրեն առաջարկեն Հայաստանի նախագահ դառնալ, «մեծ հաճույքով կծիծաղի այդ առաջարկի վրա»։

«Մենք հրաշալի նախագահ ունենք, ում անունն է Արմեն Սարգսյան։ Նա լավ է կատարում իր աշխատանքը, հրաշալի կրթված մարդ է։ Այնպես որ դեռեւս Հայաստանն ավելի լավ նախագահ չի կարող գտնել։ Իմ թեկնածությունն ինքնաբերաբար հանվում է մրցունակ չլինելու պատճառով»,- կատակում է Մարտիրոսյանը՝ հայտարարելով, որ ինքնաբացարկ է հայտնում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել