Որքան մոտենում է Մեգան Մարքլի ծննդաբերության ժամկետը, այնքան շատ են լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվում նրա հայրական կողմի ազգականների մասին։ Դրանք 37-ամյա դքսուհուն լուրջ անհարմարություններ են պատճառում։ Թագավորական կենսագիր Էնդրյու Մորթոնը կարծում է, որ երեխայի ծնունդից հետո սկանդալը նոր ուժով կբռնկվի։
«Մեգան. հոլիվուդյան արքայադուստր» գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկի ծնունդը Թոմաս Մարքլ ավագին՝ նախկին դերասանուհու հորը, առիթ կտա «հանրային լացի»։ «Ապրիլին կծնվի Սասեքսի դուքսերի երեխան։ Եվ ուրախության արցունքների շարքում կլսվի նաեւ Մեգանի հոր հանրային լացն այն հարցի վերաբերյալ՝ արդյոք իրեն թույլ կտան երեխային տեսնել»,- վստահեցրել է Մորտոնը։
«Թագավորական հարսնացուի» հոր ընկերները հավատացնում են, որ Թոմասը չի ցանկանում վնասել դստերը եւ երազում է հարթել հարաբերությունները նրա հետ։ Իսկ դքսուհու հայրը խոստովանել է, որ փորձել է հարթել հարաբերությունները, սական Մեգանը հրաժարվում է շփվել իր հետ. «Նա եւ Հարին մեր միջեւ պատ են կառուցել, նրանք հավատացել են ոչ թե ինձ, այլ լրագրողներին, ովքեր ինձ ոչ շահավետ լույսի ներքո են ներկայացնում»։
Մեգանի հայրը հաճախ է հարցազրույցներ տալիս, որոնցում բողոքում է Մեգանի դաժանությունից։ Նա չի ամաչում նաեւ գումար ստանալ թոք-շոուներում մասնակցության համար։ Մեգանը հորը խնդրել է դադարեցնել այդ ամենը, ինչը չի օգնել։
Մյուս հարազատները եւս չեն պատրաստվում դքսուհուն հանգիստ թողնել։ Նրա քույրը՝ Սամանտան, խոստացել է գիրք հրատարակել Մեգանի մասին՝ նվիրված երեխայի լույս աշխարհ գալուն։ «Ես ոչինչ չեմ թաքցնում։ Օրորոցայիններից մինչեւ սուտ. այդ ամենն առկա է իմ գրքում։ Բոլորը կիմանան ճշմարտությունը»,- հայտարարել է նա։
Աղբյուրը՝ The Sun
Լուսանկարները՝ Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը