Համացանցում մինչ այժմ քննարկվում է Քիմ Քարդաշյանի համարձակ կերպարը Hollywood Beauty Awards մրցանակաբաշխության ընթացքում։ Քիմը կրում էր Therry Mugler-ի՝ 1998թ.-ի զգեստը, իսկ այսօր ամերիկյան ոչ թանկարժեք Fashion Nova ապրանքանիշի կայքում հայտնվել է գրեթե նույն ձեւի զգեստ։
Diet Prada-ն հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ նման բան առաջին անգամ տեղի չի ունենում։ Fashion Nova-ն հայտնի է ընտանիքի երկրպագուներին, քանի որ ցանկում ունի Քարդաշյան-Ջեններների գրեթե բոլոր նշանավոր զգեստները, որոնք, իհարկե, մի քանի անգամ էժան են։ Մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը ոսկեգույն զգեստով լուսանկար էր հրապարակել, որը «մինչ այդ ոչ ոք չէր», իսկ մեկ ժամ անց Fashion Nova-ն վաճառքի հանեց նույն զգեստը։
Diet Prada-ի կարծիքով՝ այդ կերպ Քիմ Քարդաշյանն այլ ապրանքանիշերի հաշվին գումար է աշխատում. նա Fashion Nova-ին վաճառում է հագուստի դիզայնը, որով ներկայանալու է հանրությանը, իսկ վերջինս թողարկում է ոչ թանկարժեք տարբերակները։ Եվ նրանք ծանրակշիռ փաստարկ ունեն։
Ապրանքանիշի Instagram-ի Stories բաժնում լուքբուքի նկարահանումից տեսանյութ է հայտնվել, որում մոդելը կրում է նույն սեւ զգեստը։ Տեսանյութում երեւում է ամսաթիվը՝ փետրվարի 14, այսինքն՝ նախքան Քարդաշյանի հայտնվելը կարմիր գորգին։ Ավելին, լուսանկարչի նոութբուքում աշխատանքային լուսանկարներն անվանված են «Քիմի զգեստը», ինչը եւս մեկ անգամ ապացուցում է Diet Prada-ի վարկածը։
View this post on Instagram
«Քիմ, դու երբեք չես խոստովանի «փոքրիկ համագործակցությունը»։ Բայց մենք ունենք բոլոր կտրոնները»,- հրապարակումը մակագրել է Diet Prada-ն։ Իսկ Telegram-ի «Good Morning, Karl!» ալիքի հիմնադիր Կատյա Ֆյոդորովան գրում է. «Ափսոս, որ դրա համար ամենայն հավանականությամբ կճարեն նրան եւ ոչ Տյերի Մյուգլերին, ով մտածել է դիզայնը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է