Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մի հավատացեք ամենին». Քիմ Քարդաշյանը պատասխանել է խարդախության մեղադրանքներին

17:22, 20 փետրվարի

Diet Prada բլոգի հիմնադիրները Քիմ Քարդաշյանին մեղադրել են Fashion Nova ապրանքանիշի հետ համագործակցության համար՝ ֆինանսական եկամուտ ստանալու նպատակով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանի կրած բացառիկ զգեստի կրկնօրինակը հայտնվել է օնլայն խանութում։ Ընդ որում, զգեստի կրկնօրինակը վաճառքի է հանվել Քիմի՝ այն կրելուց ժամեր անց։ Խոսքը միայն այդ զգեստի մասին չէ։ Fashion Nova ապրանքանիշը թողարկում է Քարդաշյան-Ջեններ քույրերի զգեստների ոչ թանկարժեք կրկնօրինակներն այն բանից հետո, երբ նրանք դրանցով հայտնվում են հանրության շրջանում։

38-ամյա հայուհին, իհարկե, չէր կարող լռել։ Նա բազմաթիվ հրապարակումներ է արել, որոնցում փորձել է երկրպագուներին հավատացնել, թե մեղադրանքներն անհիմն են։ Քիմը նշել է, որ իր համար թանկ է դիզայներների ու ապրանքանիշերի հետ ընկերությունը։ Նրա խոսքով՝ ինքը տարիներ շարունակ հետեւել է՝ ինչպես են նման ընկերությունները գողանում իր ամուսնու ապրանքանիշի՝ Yeezy-ի գաղափարները եւ երբեք նման քայլ չէր անի։

«Դա միջոց է՝ մարդկանց ստիպելու բաժանորդագրվել իրենց եւ ստիպել հավատալ, թե իմ եւ այդ կայքի միջեւ ինչ-որ հարաբերություններ են առկա։ Ոչ։ Հարաբերությունները դիզայներների հետ ինձ համար շատ կարեւոր են։ Ինձանից առավել քան 10 տարի է պահանջվել՝ դրանք կառուցելու համար, եւ ես մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ։

Այնպես որ ինչպես միշտ, մի հավատացեք ամենին, ինչ կարդում եք եւ տեսնում համացանցում։ Ես ոչ մի հարաբերություն չունեմ այդ կայքերի հետ։ Ես ոչ ոքի չեմ տալիս իմ կերպարները, եւ ես չեմ աջակցում այն, ինչ անում են այդ ընկերությունները»,- գրել է նա։

Միայն թե Քիմին չեն հավատացել, քանի որ սա միակ դեպքը չէ. Քարդաշյան-Ջեններ քույրերի զգեստների կրկնօրինակները չափազանց օպերատիվ են հայտնվում վաճառքում։ Ավելին, «կլանի» ղեկավար Քրիս Ջենները բազմաթիվ անգամներ գովազդել է ապրանքանիշի իրերը Instagram-ի իր էջում։

Փետրվարի 18-ին Քիմ Քարդաշյանն իրարացնում է առաջացրել՝ Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը հայտնվելով Thierry Mugler-ի զգեստով։ Ժամեր անց դրա կրկնօրինակը հայտնվեց Fashion Nova-ում, ինչի արդյունքում երկրպագուները կասկածեցին, որ նա գաղտնի համագործակցում է ընկերության հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել