Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան այսօր նշում է ծննդյան 31-ամյակը։
Ռիհաննայի առաջին ձայնասկավառակը՝ Music of the Sun-ը, լույս է տեսել 2005 թ-ին, սակայն երգչուհուն մեծ հաջողություն է բերել Good Girl Gone Bad ձայնասկավառակը, որն իր մեջ ընդգրկում է միանգամից մի քանի հիթ՝ Umbrella, Take a Bow, Disturbia, Don’t Stop the Music: Այս ալբոմը տարբեր անվանակարգերում արժանացել է 9 «Գրեմմի» մրցանակի։
Այսօր Ռիհաննան աշխարհում ձայնասկավառակի ամենից շատ վաճառք գրանցած արտիաստներից է։ Նա ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։
NEWS.am STYLE-ը վերհիշել է Ռիհաննայի հայտնի մտքերից մի քանիսը:
«Երբ ես արտասվում եմ, դա նշանակում է` ես շատ զայրացած եմ ու ոչինչ չեմ կարողանում անել այդ զայրույթի հետ։ Միայն այդ դեպքում են արցունքները հոսում աչքերիցս»։
«Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է կյանքն ինձ մատուցելու»։
«Ես միշտ հավատացել եմ, որ երբ դու հետեւում ես սրտիդ, դու երբեք չես պարտվում։ Հարմարվելը աշխարհի ամենատհաճ զգացողությունն է»։
«Ես խենթ եմ ու չեմ էլ փորձում ձեւացնել, թե այդպես չէ»։
«Ռիսկի դիմում եմ, երբ ձանձրանում եմ, իսկ ես հաճախ եմ ձանձրանում»։
«Երբ ես ինձ ծեր կին եմ զգում, պարզապես մտածում եմ երջանիկ լինելու մասին։ Հուսով եմ՝ դեռ կշարունակեմ թռչել»։
«Երբ գիտակցում ես, թե ում համար ես ապրում եւ ում պետք է գոհացնես, շատ մարդկանց կսկսես տեսնել։ Ես չեմ պատրաստվում նման իրավիճակում հայտնվել։ Ես պատրաստվում եմ ետ նայել իմ կյանքին ու ասել, որ ես հաճույք եմ ստացել ապրելուց եւ որ ապրել եմ ինքս ինձ համար»։
«Թաքցնելու ոչինչ չունեմ»։
«Բնական է, որ իմ երաժշտական ճաշակն ու իմիջը կփոխվեն։ Ես ինձ ոչինչ չեմ ստիպում, թողնում եմ՝ ամեն ինչ իր բնական հունով գնա։ Երբեմն ցանկանում եմ գորշ լինել, երբեմն էլ՝ շատ նուրբ ու կանացի»։
Լուսանկարները՝ Ռիհաննայի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը