39-ամյա հեռուստաաստղ եւ մոդել Քորթնի Քարդաշյանը հրաշալի կազմվածք ունի եւ բոլորովին չի ամաչում մերկացնել մարմինը։ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը երկրպագուների հետ կիսվել է նոր կրքոտ լուսանկարով։
Սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարում Քիմ Քարդաշյանի քույրը ձեռքերով թաքցրել է կուրծքը։ Սակայն Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուների ուշադրությունն այլ հանգամանք է գրավել. հեռուստաշոուի աստղն օձի տեսքով արտասովոր վզնոց է կրում։ Երկրպագուներն ակնարկ են նկատել Քայլի Ջենների ընկերուհու՝ Ջորջին Վուդսի մասնակցությամբ սկանդալին. աղջկան համացանցում «օձ» են անվանել։ Լրացուցիչ փաստարկ է դարձել նաեւ այն, որ մեկնաբանություններում հայտնի ընտանիքի անդամը ուշադրություն է հրավիրել վզնոցին։
«Ադամանդներն աղջիկների լավագույն ընկերներն են»,- Instagram-ում գրել է Քլոեն։ Իսկ եթե հիշենք, որ Ջորջինը Քորթնիի քույրերից մեկի լավագույն ընկերուհին է, արմատապես փոխում է ամեն ինչ։
1953թ.-ի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում Մերիլին Մոնրոն կատարում էր «Աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են», որը շատ արագ բավական հայտնի է դարձնել։
Ջորջին Վուդսը զգացել է իր քայլի բոլոր հետեւանքները. նրա նկատմամբ քննադատության ալիք սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Քլոե Քարդաշյանի քաղաքացիական ամուսնու եւ նրա դստեր հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ ինտրիգի մասին։ Մոդելը եւ Քայլի Ջենների լավագույն ընկերուհին ներկա էր Կլիվլենդում բասկետբոլիստի տանը փետրվարի 17-ին կազմակերպված երեկույթին։ Հյուրերի մի մասը հայտարարել է, որ այդ երեկո իրենց արգելված է եղել օգտվել հեռախոսից, սակայն Ջորջինն ու Տրիստանը գրկախառնվել են, համբուրվել եւ չեն թաքցրել իրենց հարաբերությունները։
Քլոեն այդ ժամանակ դստեր հետ Լոս Անջելեսում է եղել։ Բարձրացած սկանդալից հետո Քարդաշյանների ընտանիքը խորհրդակցության է հավաքվել Քանյե Ուեսթի՝ Քիմի ամուսնու գրասենյակում։ Քորթնին, ինչպես նրա մյուս ընկերուհիներն աջակցել են 34-ամյա Քլոեին, ով առաջին անգամ չի բախվում ընկերոջ դավաճանության խնդրին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ