ԽՈՅԵՐ
Այսօր կյանքի կարեւոր իրադարձությունները հնարավոր է կատարվեն ձեզ համար ոչ ցանկալի պահին։ Հեռախոսազանգ, ձեզ համար էական նշանակություն ունեցող բացատրություն, խնդրանք, լուրջ զրույց եւ ինչու ոչ՝ նաեւ հանդիպման առաջարկ ձեր երազանքների մարդու հետ։ Ցավոք, դրանք կլսեք ձեզ համար շատ անհարմար ժամանակահատվածում։
ՑԼԵՐ
Մարտի 1-ին հանուն ձեր սիրելի անձնավորության ժպիտի եւ երջանկության պատրաստ կլինեք անհնարինը հնարավոր դարձնել։ Սակայն Նա համոզված կլինի, որ չարժե նման ռիսկային քայլերի դիմել, քանի որ իր ջերմ, նուրբ ու քնքուշ մի խոսքն անգամ բավարար է ձեզ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիի կողքին շատ ապահով եք զգալու։ Այսօր այդ պաշտպանվածության զգացումը ավելի մեծ է լինելու։ Իսկ թե ինչու, ինքներդ չեք կարողանալու հասկանալ, քանի որ գրեթե միշտ էլ Նա ձեզ համար ամուր հենարան է։ Աստղեր հուշում են, որ պետք չէ այդքան մտածել, այլ հարկավոր է վայելել պահը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր ընդհանուր ծանոթները շատ բացասաբար են արտահատվելու ձեր սիրելի էակի հասցեին։ Իսկ դա այնքան էլ հաճելի չի լինի ձեզ համար։ Սակայն վիրավորվելուց առաջ փորձեք հասկանալ՝ ով է ձեզ համար ավելի կարեւոր՝ ուղղակի ծանոթ մարդիկ, թե ձեր ընտրյալը։ Սա հասկանալուց հետո խելամիտ եզրակացություններ արեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը մի կարեւոր նպատակ կդնի իր առաջ, ուստի ավելի քիչ ժամանակ կտրամադրի ձեզ։ Մնում է հուսալ, որ նա շուտ կհասնի իր ցանկությանը եւ ոչ միայն իր ժամանակը, այլեւ սերն ու ջերմությունը կտա ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կզգաք, որ թե հոգեպես, թե ինտելեկտի մակարդակով դուք ավելի բարձր եք, քան ձեր սիրելի անձնավորությունը՝ նույնիսկ եթե ավելի երիտասարդ եք։ Սակայն դրա մասին բարձրաձայնելու փոխարեն, ցույց մի տվեք դա, որպեսզի չվիրավորեք Նրան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Օրը լի է լինելու փոքրիկ ուրախություններով եւ հաճելի դրվագներով։ Դրանք թիթեռնիկի նման սահուն կգան, կլցնեն ձեր օրը եւ կհեռանան։ Այսպես պատահում է միայն այն մարդկանց հետ, որոնք անկեղծ սիրում են եւ իսկապես սիրված են։ Հետեւաբար, դուք հենց այդ զույգերից եք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա զարմացնել ձեզ։ Սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի Նրա համար, քանի որ դուք արդեն ընտելացել եք, որ Նա յուրօրինակ մտքի թռիչք ունի եւ արդեն դադարել եք զարմանալ։ Երկու տարբերակ կա՝ կամ ձեր սիրելին պետք է մի աներեւակայելի քայլ անի, կամ դուք արհեստականորեն ցույց տաք ձեր մեծ զարմանքը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք այնքան ինքնամոռաց տրվել եք ձեր ընտրյալին, որ դադարել եք ինքնուրույն մարդ լինել։ Իհարկե, վատ չէ, որ դուք այդքան նվիրված եք ձեր սիրելի էակին, սակայն պետք է նաեւ մտածել ձեր հաճույքների եւ սեփական հետաքրքրությունների մասին։ Մի քիչ եսասեր եղեք այսօր։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Օրը կարելի է սկսել անգործությամբ, հետո մի քիչ հանգստանալ կենցաղային խնդիրներից՝ մոռանալով բոլոր հոգսերի մասին։ Թող դրանով այսօր մեկ ուրիշը զբաղվի։ Հանգստյան օր հայտարարեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք ուզում։ Նա կփորձի գուշակել ձեր ցանկությունները, բայց դժվար թե Նրա մոտ լավ ստացվի։ Հետեւաբար, փորձեք ակնարկել այն ամենը, ինչը նա փորձում է ինքնուրույն պարզել։
ՁԿՆԵՐ
Այսօր չարժե ձեր սիրելի անձնավորությունից կառուցողական քննադատություն եւ գործնական դիտարկումներ ակնարկել։ Նա քննելու է ամեն մանրուքը։ Վստահ եղեք, որ այդ ամենի արդյունքում հարաբերություններն ավելի ճիշտ ընթացք կստանան եւ ավելի կամրապնդվեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը