Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Լոս Անջելեսը ցնցող քաղաք է, բայց Երեւանը պաշտում եմ». Արտյոմ Մանուկյան, որն իր ավանդն ունի օսկարակիր «Կանաչ գրքում»

20:01, 1 մարտի

Հիանալի թավջութակահար Արտյոմ Մանուկյանին երաժշտական շրջանակներում գիտեն ու հարգում են շատերը, ընդ որում՝ թե՛ Երեւանում, թե՛ Արեւմուտքում։ Ի՛նչ Արեւմուտք։ Նրա հետ աշխատել սիրում են հենց Հոլիվուդում։ Որպես շատ թարմ նորություն. օսկարակիր «Կանաչ գրքի» սաունդտրեկի ձայնագրությանն Արտյոմն այսպես ասած, իր տաղանդավոր ձեռքն է հպել։ Այնպես որ, հպարտության բազմաթիվ առիթներին (Արտյոմի երաժշտական պորտֆոլիոյում, ի դեպ, համաշխարհային հանրահայտների հետ նվագելու մեծ փորձ կա) մեկն էլ ավելացավ։

Դե, պատմիր, այդ ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիր զիլ մարդկանց խմբի մեջ։ Ինչպես՞ էին անցնում փորձերը։ Եվ ընդհանրապես, Հոլիվուդում աշխատելն ինչպե՞ս էր։

Այդ մարդկանց խմբում ես արդեն վաղուց եմ հայտնվել։ Դա երաժիշտների շրջանակ է, ովքեր երաժշտություն են ձայնագրում ֆիլմերի համար։ Քանի որ «Կանաչ գիրքը» ջազ նվագող դաշնակահարի մասին է, նրանք գտան այն մարդկանց, ովքեր ջազ են նվագում, կամ ձայնագրվում են նման նախագծերում։ Միեւնույն ժամանակ, ջազային թավջութակահարները շատ սակավ են, եւ ահա ինձ հրավիրեցին։ Մի բան էլ կա. «Կանաչ գրքի» կոմպոզիտորը՝ Քրիս Բաուերսը, իմ լավ ընկերն է, եւ դա իմ առաջին փորձը չէ. ես նրա երաժշտությունը նվագել եմ նաեւ «Dear White People» եւ  «Monsters and Men» ֆիլմերում։ Ի դեպ, «Կանաչ գրքում» հերոսի՝ դաշնակահարի ձեռքերը հենց իր՝ Քրիս Բաուերսի ձեռքերն են...

Առանձնապես փորձեր չեն եղել, որովհետեւ ամեն բան միշտ ձայնագրվում է հենց տեղում... Հոլիվուդում ամեն վայրկյանը հաշվարկված է, եւ պետք է առավելագույնս ուշադիր ու պատրաստ լինել նրան, թե նվագելու ես տարօրինակ, երբեմն՝ շատ բարդ բաներ... Մարդկանց շրջանակի մասով... Շատ-շատ դժվար է մտնել այդ շրջանակ։ Երկու տարի պահանջվեց, որպեսզի հայտնվեմ այդ երաժիշտների միջավայրում։ Սկզբում ստիպված էի նվագել այն, ինչն այնքան էլ դուր չէր գալիս, ձայնագրել այն, ինչն այնքան էլ չես սիրում... Հետո աստիճանաբար հասա այն կետին, երբ արդեն հանգիստ կարելի է անել այն, ինչ սիրում ես ու նվագել նրանց հետ, ում հետ ուզում ես։

Իսկ պրոդյուսեր ունե՞ս։

Պրոդյուսեր չունեմ, բայց ունեմ լեյբլ, որի ներքո թողարկում եմ իմ ձայնագրությունները, սկավառակները։ Ինքս եմ հաստատում ծանոթություններ, հասնում նախագծերին մասնակցության... Ամերիկայում այսպես է. եթե երաժիշտներից մեկին նկատել, գնահատել են, ուրեմն նրան անպայման կզանգահարեն եւ կհրավիրեն։

Ես Ֆեյսբուքում գրառումներից նկատել եմ, որ դու հայրենասեր ես... Իսկ տուն վերադառնալ չե՞ս ուզում։

Հայրենասե՞ր եմ արդյոք ես։ Այո... Գրեթե ութերորդ տարին է, որ Ամերիկայում եմ, եւ միշտ հետեւում եմ, թե ինչ է տեղի ունենում Երեւանում, Հայաստանում, ջանում եմ ոչինչ բաց չթողնել։ Տունը ձգում է, բայց անկեղծ ասած՝ հիմա շատ ավելի հետաքրքիր է այստեղ լինել. սովորել, առաջ գնալ... Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երկրիս օգտակար կարող եմ լինել հենց այստեղից։ Տարին մեկ անգամ փորձում եմ գալ, նվագել տեղի երաժիշտ տղաների հետ, երեւանցիներին նվիրել հետաքրքիր, նոր երաժշտություն...

Թավջութակ, Երեւան, 3-րդ մաս, Կալիֆոռնիա... Կոնտրաստային չի՞։

Էլ մի ասա։ Մանկությունս ու պատանեկությունս անցել են 3-րդ մասում։ Ինքդ ես հասկանում՝ ապրել այնտեղ եւ լինել թավջութակահար՝ տարօրինակ է ու ահավոր... Բայց այդ ամենից ձեւավորվեցի ես ինքս. իմ նվագի ոճը, կյանքի ոճը։ Տրեկ ունեմ, ի դեպ, նվիրված այդ շրջանին՝ «3-րդ մաս Dub» է կոչվում։ Այո, եւ երաժշտական դպրոցն էլ այնտեղ շքեղ մի բան էր. ես հպարտանում եմ, որ գրեթե ութ տարի սովորել եմ Վալերի Միխայլովիչ Անտոնյանի դասարանում։

Այո, մանկավարժների հարցում բախտդ, իրոք, բերել է. գիտեմ, որ Երեւանի կոնսերվատորիայում սովորել ես Մեդեա Աբրահամյանի մոտ... Ասա՛, խնդրեմ, որտե՞ղ է երաժշտական հիմքն ավելի ամուր։ Ո՞վ է ավելի ուժեղ՝ մե՞նք, թե՞ նրանք։

Սովորել եմ ե՛ւ Մեդեա Աբրահամյանի, ե՛ւ Արամ Թալալյանի մոտ. երկուսն էլ հիասքանչ թավջութակահարներ էին, երկուսն էլ ինձ շատ բան են տվել՝ ե՛ւ երաժշտական առումով, ե՛ւ մարդկային։ Մեր երաժշտական հիմքը՝ «խորհրդային» նմուշի դպրոցը, շատ ամուր է, բայց ջազայինն, իհարկե, ավելի ուժեղ է Ամերիկայում։ Միայն այստեղ են իսկական ջազ նվագում։ Բայց մենք՝ հայերս, տաղանդավոր ենք եւ արագ ամեն բան վերցնում ենք...

Հիշո՞ւմ ես, 2Pac -ի մոտ՝ to live and die in LA, it’s the place to be։ Արժե՞։ Սիրո՞ւմ ես Լոս Անջելեսը։ Եվ ինչի՞ համար։

Իհարկե, հիշում եմ եւ, իհարկե, արժե։ Լոս Անջելեսը ցնցող քաղաք է, որը շատ եմ սիրում։ Այստեղ, ինչպես ասում են, always chill՝ միշտ հավաքվելու բան կա։ Այստեղ ամեն բան ասես «կայֆով» է, առանց լարվածության. արեւը, լավ եղանակը, արմավենիները, սյորֆերները... Այստեղ կարելի է հանդիպել եւ տեսնել ինչ ասես՝ զանազան ոճեր, երաժշտություն, ուտելիք... Եվ հիմա, ի դեպ, Լոս Անջելեսը որոշ իմաստով վերածնունդ է ապրում. մարդիկ ողջ աշխարհից այստեղ են բերում իրենց մշակույթն, ու դրա համար էլ այստեղ իսկապես զիլ է։

Բա Երեւա՞նը։

Երեւանը պաշտում եմ։ Դա իմ տունն է։ Այստեղ ընկերներս են, ընտանիքս... Որքան էլ սիրեմ Լոս Անջելեսը, այն, միեւնույն է, հարյուր տոկոսով իմը չէ... Դե ահա, ձայնագրեցի երկրորդ սկավառակս, շուտով ռելիզը կլինի Ամերիկայում, իսկ ամռանը, ամենաուշը սեպտեմբերին, կփորձեմ այն ներկայացնել տանը՝ Երեւանում...

Զրուցեց Աննա Սաթյանը

Լուսանկարները վերցված են Արտյոմ Մանուկանի ֆեյսբուքյան էջից 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել