Calvin Klein ապրանքանիշն այլեւս սեզոնային հավաքածուներ չի թողարկի, հայտնում է Women's Wear Daily-ն։ Ընկերությունը 205W39NYC հավաքածուն փակելու որոշում է կայացրել 2018թ.-ի դեկտեմբերին ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոնսի՝ աշխատանքից ազատվելուց հետո։

Սիմոնսի հեռանալուց հետո ապրանքանիշը հայտարարել է205W39NYC-ի ռեբրենդինգի մասին նոր ստեղծագործական տնօրենի հետ։ Սակայն 2019թ.-ի հունվարին ընկերությունը սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին, իսկ մարտի 6-ին հայտարարել է գործունեություն դադարեցնելու մասին։
205W39NYC-ը Calvin Klein-ի լյուքս հավաքածուն է, որը նախկինում հայտնի էր որպես Calvin Klein Collection։ Դրա մշակմամբ զբաղվում էր ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոնսը։

2018թ.-ի դեկտեմբերին PVH Corp.-ը հայտնեց, որ կողմերի համաձայնությամբ՝ Ռաֆ Սիմոնսը կլքի պաշտոնը։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ կողմերը որոշում են կայացրել ընկերաբար բաժանվել, քանի որ Calvin Klein-ն ընտրել է ապրանքանիշի զարգացման նոր ուղղություն, որը չի համընկել Սիմոնսի տեսլականի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են