Հետաքննությունների դաշնային բյուրոն կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալել է դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանին, որը «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի երկրպագուներին հայտնի է Լինեթ Սկավոյի դերով։ «Ասոշեյթիդ Փրես» գործակալությունը հայտնել է, որ դերասանուհի Լորին Լոկլինը եւ եւս 48 մարդ ներգրավված է խարդախության վերաբերյալ գործում։
Հրատարակության տվյալներով՝ սա ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր խարդախությունն է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ հարուստ ծնողները խոշոր կաշառք են տվել, որպեսզի իրենց երեխաներն ընդունվեն երկրի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունները։
Հաֆմանը 15 հազար դոլար է վճարել՝ դստերը քոլեջներից մեկն ընդունելու համար։ Այդ պատճառով նրան ձերբակալել են եւ 250 հազար դոլար գրավի գումար սահմանել։
Սխեմայում ներգրավված է եղել ծնողների հատուկ ցանկ, որոնց համար երեխաների ընդունվելն ուսումնական հաստատություններ արժեցել է 200 հազար դոլարից մինչեւ 6.5 մլն դոլար։ Վճարներն ընդունել է Key Worldwide Foundation կազմակերպությունը, որն իբրեւ զբաղվել է շրջանավարտներին պատրաստելով։
Ամերիկացի դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանը հայտնի է դարձել «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի Լինեթ Սկավոյի կերպարով։ Այդ դերի համար նա «Էմմի» մրցանակի է արժանացել։ Հաֆմանը նկարահանվել է այլ հայտնի ֆիլմերում եւս։ 2006թ.-ին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի եւ նոմինացվել «Օսկար»-ի՝ «Տրանսամերիկա» դրամայում գլխավոր դերի համար։ Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում եւ դաստիարակում երկու երեխաներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին