Ռուսական կինոյի եւ հեռուստատեսության 55-ամյա աստղ Իգոր Վերնիկը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մարդու ճակատագիրը» նախագծի նոր թողարկման ընթացքում անկեղծորեն պատմել է անձնական կյանքի մասին, հայտնում է Կոսմոպոլիտանը։
Շոումենը խոստովանել է, որ առաջին կնոջը խնդրել է հղիության արհեստական ընդհատման դիմել, իսկ այսօր, հետ նայելով, զղջում է տեղի ունեցածի համար։ Իգորի խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է հանդիպել միակին եւ ձգտել է նույնքան ամուր ընտանիք ստեղծել, ինչպիսին ունեցել են իր ծնողները։ Դերասանն առաջին անգամ ամուսնացել է 22 տարեկանում Մարգարիտա անունով կնոջ հետ։ Նա արդեն որդի ուներ, իսկ Իգորը պատրաստել էր փոխարինել նրա հորը։ Զույգն ամուսնացած է եղել վեց տարի, եւ այդ ընթացքում Վերնիկը կենտրոնացած էր կարիերայի եւ ոչ թե ընտանիքի վրա։
«Այնպես ստացվեց, որ Ռիտան մի քանի անգամ ընդհատել է հղիությունը։ Ես եմ նրան խնդրել։ Հիմա շատ եմ զղջում, որ մենք երեխա չենք ունեցել»,- ասել է Իգորը։ Վերնիկը հայտնի է դարձել ամուսնալծությունից հետո։ Դերասանի երկրորդ ամուսնությունը Մարիայի հետ եւս 6 տարի է տեւել։ Նա լույս աշխարհ է բերել արտիստի որդուն։
«Ինձ համար այդ թեման բաց վերք էր: Ես տառապում էի, հույս ունեի, որ մենք կհաշտվեք, ինչը տեղի չունեցավ։ Հարաբերությունները կարելի է համեմատել պարանի հետ. թելերը պատռվում են, բարակում, եւ պահ է գալիս, երբ այլեւս հնարավոր չէ միացնել դրանք»,- որդու մոր հետ բաժանման մասին պատմել է Իգորը։
Այսօր արդեն Գրիգորի Վերնիկը 19 տարեկան է, նա գնացել է հոր հետքերով եւ դերասան դարձել։ Նախորդ տարի նա Իգորի հետ առաջին անգամ խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ներկայացման մեջ։
Լուսանկարները՝ Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը