Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Իսկ դու մի բան կեր». «Մեծ» պոստ Մեծ պահքի մասին

13:12, 23 մարտի

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկե, ոչ բոլորն են այսպեսկարծում: Ոմանք համացանցում նույնիսկ ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...

Նոր պիտի սկսեի պատմել երեւանյան ֆասթ ֆուդի պլյուսների ու մինուսների մասին, երբ օբյեկտիվ պատճառներով ստիպված եղա անդրադառնալ միանգամայն այլ սնունդի։

Մեծ պահք։ Այս տարի այն մեզ մոտ սկսվել է մարտի 4-ին եւ համացանցի գրառումներից արդեն կարելի է դատել, թե ինչպես են մեր հայրենակիցները դիմանում այդ փորձությանը։ Հեշտ չէ, անկեղծ ասենք։ Ի դեպ, ամեն բան կախված է նրանից, թե ինչպես եք անձամբ վերաբերվում ժուժկալությանը։ Եթե խոսքը միայն ուտելիքի մասին է՝ ուրիշ, բայց եթե նաեւ աշխարհիկ այլ հաճույքներին ու վնասակար սովորությունների, ապա դա միանգամայն այլ պատմություն է։

Առայժմ անդրադառնանք սննդակարգին, որն այս օրերին պետք է լինի, ինչպես հայտնի է, բացառապես բուսական ծագման։ Շատերի համար Պահքը կապված է ոչ այնքան հոգեւոր, որքան ֆիզիոլոգիական մաքրման հետ։ Խիստ չդատենք այն մարդկանց, որոնց համար դա սոսկ դետոքս է՝ հոգեւորի թեթեւ ակնարկով։ Նաեւ նշենք, որ մսից հրաժարումն ու անցումը ձավարեղենին եւ մակարոնեղենին՝ նույնպես օրգանիզմի բեռնաթափման լավագույն միջոցը չէ։ Իմ փորձից ելնելով ասեմ, որ ուտելիքի հարցում նման թվացյալ ժուժկալությունը լոկ կիլոգրամներ է ավելացնում։ Եվ ընդհանրապես, ուզում եք բեռնաթափվել՝ դա արեք անկախ կրոնական պատրվակներից... Ծանոթներիցս մեկը խոստովանեց, որ պահք է պահում բոլոր կանոններին համապատասխան, ինչպես պահանջում է մեր եկեղեցին, եւ իրականում դրանից հետո զգացողությունները բնավ այն չեն, ինչ ներկայացնում են նրանք, ովքեր պարզապես սահմանափակում են ուտելիքը։ «Դու ճախրում ես ներսից, եւ դա իսկապես քո ֆիզիկական ու հոգեւոր էության յուրաքանչյուր բջջում տոնի զգացողություն է»,- ասաց ծանոթս։

Դե ինչ, սրան դեռ, հույս ունեմ, կանդրադառնամ։ Հաջորդ տարի։ Իսկ առայժմ պարզապես պատմեմ, թե ինչպես Պահքին բազմազան դարձնել կերակրացանկը, մի երկու հետաքրքիր բաղադրատոմս ներկայացնեմ ու անցնեմ երեւանյան «սննդի հանրային կետերով», որոնցից շատերն արդեն պահքի կերակուրների հատուկ ճաշացանկեր են մտցրել։

Սկսեմ նրանից, որ NEWS am. STYLE-ի հետ զրույցում հայտնի դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ասաց. «Ամեն բան պարզ է, ինչպես երկու անգամ երկուն. կենդանական ծագման ուտելիքից արագ ես հագենում, իսկ ձավարեղենից՝ ոչ, դրա համար էլ ավելի շատ ես ուտում, այստեղից էլ՝ գիրանալու վտանգը... Ինչ վերաբերում է կենդանական սպիտակուցները բուսականով փոխարինելուն, ապա մսի փոխարեն շատ հարմար են կարմիր լոբին, ոսպը, ոլոռի ինչ-որ տեսակ, սիսեռ»։

Ես անձամբ նախընտրում եմ quinoa` սագախոտը, որն աշխարհում ամենաօգտակար մթերքների քսանյակ է մտել։ Այդ հատիկային մշակաբույսը համով հիշեցնում է շատ նուրբ, չմշակված բրինձ, օգտագործվել է դեռեւս հնդկացիների կողմից՝ հաց ու բլիթներ պատրաստելու համար։ Սագախոտի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանում վիտամիններն ու հանքային նյութերը զգալիորեն ավելի շատ են, քան նման այլ մթերքներում, իսկ սպիտակուցի պարունակությունը մոտ 15 գրամ է 100 գրամ չոր սագախոտի մեջ։ Այն կարելի է գնել սուպերմարքեթում, ընդ որում՝ անգամ տեղական արտադրության սագախոտ կա։

Ահա եւ սագախոտից հագեցնող ու թեթեւ աղցան: Սագախոտը եփում ենք մեկ բաժակ ձավարին 2 բաժակ ջուր հաշվարկով (բավականին արագ է պատրաստվում): Անցկացնում ենք քամիչով, ջրի մնացորդը դատարկում եւ սպասում մինչ պաղի:  Այնուհետեւ ավելացնում ենք մանր կտրատած վարունգ, բուլղարական պղպեղ եւ չերրի լոլիկ՝ 4 կեսի բաժանած, հավելում ենք համեմ եւ մի փոքր նանա: Առանձին խառնում ենք ձիթապտղի յուղը կես կիտրոնի հյութի, աղի եւ պղպեղի (սեւ թե կարմիր՝ կարեւոր չէ) հետ: Այս սոուսով համեմում սագախոտն, ու վերջ: Կարելի է ուտել թեկուզ ամբողջ օրը... Ի դեպ, հարմար է աղցանին ավելացնել նաեւ ավոկադո, բայց մեր խանութներում հասած ավոկադո գտնելը մեծ խնդիր է: Սուպերմարքեթներում դրանք շաբաթներով դրված են սառը օդի մեջ՝ մնալով ամուր, խռթխռթան, բայց չհասած: Ուստի ուղղորդեմ՝ եթե ավոկադո սիրում եք նույնքան շատ, որքան ես, ապա մի քանի հատ գնեք, դրեք տան պատուհանագոգին եւ սպասեք մինչեւ արեւի տակ հասնեն...

Եվս մի ճաշատեսակ կա՝ կարմիր ոսպից (կարելի է նաեւ սովորական) տաք խավարտ. ոսպը եփում ենք, ջուրը դատարկում: Առանձին խորանարդներով կտրատում ենք դդմիկը (այո, այո, հում դդմիկը, որը համեղ է), եփած բազուկը, նեխուրը, 5 հատ կորնիշոն (կամ 2-3 թթու վարունգ), շատ կանաչի եւ կարելի է մի փոքր կանաչ սոխ: Այս ամենը համեմում ենք ձիթապտղի յուղով, կիտրոնի հյութով, աղով եւ պղպեղով ըստ ճաշակի: Այս ամենը կարելի պատրաստել նաեւ խիտ ապուրի ձեւով՝ հավելելով տապակած սոխ, գազար եւ մի փոքր կարտոֆիլ:

Հիմա ռեստորանների մասին, որոնք առաջարկում են Պահքի առանձին ճաշացանկ: Ես եղել եմ չորսում, եւ ամեն տեղ ընդհանուր առմամբ ճաշատեսակները համեղ էին: Բայց առանց վրիպումների չէին:

Vergnano 1882 սրճարանում պատվիրեցի բանջարեղենով գրիլ պահքի բլիթ եւ թեթեւ աղցան: Կարծես շատ լավն էր՝ փոքր-ինչ աղ ես ավելացնում եւ այն է, ինչ պետք է: Բանջարեղն ակնհայտորեն պատրաստվել էր գործի գիտակ լինելով. գլխավոր ինդիկատորը սմբուկն էր, որը յուղը ներծծելու հատկություն ունի: Յուղոտ էր, բայց չափի մեջ...

Իսկ ահա, երեւանյան հանրահայտ «Չինար» ռեստորանում պատվիրեցի թթու դրած սնկով աղցան եւ դդմիկի ու գազարի կոտլետ: Ընդհանուր առմամբ դուր եկավ, բայց սունկն, օրինակ, ամենայն հավանականությամբ խանութից գնված պահածո էր. դա ոչ վատ է եւ ոչ էլ լավ, բայց ես մի տեսակ տրամադրվել էի տնական նրբահամ ուտեստի՝ ամեն դեպքում հեղինակավոր ռեստորան է...

Դդմիկի եւ գազարի կոտլետը եւս միանգամայն համեղ էին, բայց, ըստ իս, չափից ավելի յուղոտ. մինչ ուտում էի, ձեթն ուղիղ ափսեի մեջ էր ծորում: Դրանց մեջ ես զգացի նաեւ տրորած կարտոֆիլի համը, որը կոտլետները սոսնձել էր, այսպես ասած, մեկ մթերքում: Մի խոսքով, ես հաղթահարեցի մեկուկես հատ, իսկ հետո 5 ժամ չէի էլ կարողանում ուտելիքի մասին մտածել:

Մտա նաեւ «Martini Royal». հենց այստեղ կար սագախոտից տոֆուով աղցան, որը սոյայի պանիր է: Դե դա, իմ պաշտած պանիրների լուրջ այլընտրանքը չի, բայց միանգամայն ուտելի է: Ի դեպ, տոֆուն ասիական խոհանոցում շատ տարածված է եւ բավականին լավն է ամենատարբեր հետաքրքիր սոուսներով: Սագախոտի եւ ավոկադոյի հետ վատ չէր զուգակցվել, միայն թե ինձ չբավականացրեց սոուսը...

«Gustօ»-ում համտեսեցի բազուկով եւ վեգանյան պանիրով աղցանը: Համեղ է, նրբահամ, մի փոքր խանգարում էր սխտորի համը, բայց ես սուբյեկտիվ եմ. սխտորը իմ սիրո պատմությունը չէ:

Նաեւ պատվիրեցի պահքի աղանդեր՝ կակաո. բավականին հաճելի, հագեցնող, բայց ամեն դեպքում, ինչպես ցանկացած այլ նման թխվածքից, բուսական յուղի համը գալիս էր...

Չեմ կարող ասել, որ Պահքի ճաշատեսակներն ամբողջությամբ իմն են, բայց եթե որոշեմ պահք պահել, կիմանամ՝ չարժի սահմանափակվել կարտոֆիլով, մակարոնով եւ հնդկաձավարով: Կան բազմաթիվ տարատեսակ եւ օգտակար գաստրոնոմիական համակցություններ... Եվ կարծում եմ, որ մենք Պահքի ճաշատեսակներին կվերադառնանք. չէ՞ որ մինչեւ Զատիկ ժամանակ կա: Դեռ կհասցնեմ էլի գրել...

 

Աննա Սաթյան

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել