Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող կենսագրական ֆիլմը, որում հայտնի երաժիշտի կերպարը մարմնավորում էր Ռամի Մալեքը, հաճույքով դիտել են գրեթե բոլոր կինոմանները։ Այժմ հերթը Չինաստանինն է, ուր ֆիլմը հայտնվել է վարձույթում։ Սակայն երկրի բնակիչները կենսագրական ֆիլմը տեսել են բոլորովին այլ կերպ. հանվել են բոլոր տեսարանները, որոնք ակնարկում են մասնակիցների հոմոսեքսուալության մասին։
«Բոհեմական ռապսսոդիա»-ն կորցրել է էկրանային ժամանակի ավելի քան 2 րոպե։ Որոշ հատվածներ ջնջվել են «համասեռամոլ» բառի գործածման պատճառով։ Այդ մասին CNN-ին հայտնել է Չինաստանում ԼՋԲՏ ակտիվիստներից մեկը։
Ֆիլմից ջնջվել է Մերկուրիի եւ նրա մենեջեր Փոլ Պրենտերի համբույրը, երգչի եւ նրա ընկերուհու՝ Մերի Օսթինի զրույցը նրա սեռական կողմնորոշման մասին, ինչպես նաեւ էպիզոդը, երբ ամբողջ խումբը կանացի հագուստ է կրում՝ «I Want To Break Free» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման համար։
Ֆիլմից ջնջվել է նաեւ այն հատվածը, որում Ֆրեդին ծանոթանում է մատուցող Ջիմի հետ, այդ պատճառով անհասկանալի է՝ որտեղից է նա հայտնվում։
Չինաստանում հոմոսեքսուալությունը դադարել է հանցագործություն համարվել միայն 1997թ.-ին, իսկ հոգեկան խանգարումների ցանկից հանվել է միայն 2001թ.-ին։ Չնայած պաշտոնական արգելքների բացակայությանը՝ ոչ հետերոսեքսուալ հարաբերությունների մասին հիշատակումները կտրականապես չեն ողջունվում մշակույթում եւ սոցիալական ցանցերում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար