Տհաճ միջադեպ է տեղի ունեցել երգիչ Վալերի Լեոնտեւի հոբելյանական համերգի ընթացքում. աստղի թիկնապահը հրել է ծաղկեփունջ նվիրել ցանկացող աղջկան։
Արտիստը վերջին տարիներին հազվադեպ է համերգներով հանդես գալիս, այդ պատճառով յուրաքանչյուր ելույթ մեծ հաջողությամբ է անցնում։ Վերջերս Վալերի Լեոնտեւը Կրեմլում նշել է 70-ամյակը, եւ համացանցում է հայտնվել տհաճ միջադեպի տեսագրությունը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգասրահում ելույթի ընթացքում։ Հիթի կատարման ընթացքում արտիստն իջել է բեմից եւ մոտեցել հանդիսատեսին։ Շարքերով նա անցել է թիկնապահի ուղեկցությամբ։ Երկրպագուները փորձել են ծաղիկներ եւ փուչիկներ նվիրել։ Լեոնտեւը, առանց նայելու, դրանք փոխանցել է թիկնապահին։
Այդ պահին աղջիկը փորձել է ծաղկեփունջ նվիրել երգչին, սական թիկնապահի գործողությունները կայծակնային են եղել։ Նա կոպտորեն հրել է աղջնակին եւ քայլել աստղի ետեւից։ Օգտատերերը թիկնապահի գործողությունները դաժան են անվանել՝ նշելով, որ փոքրիկ աղջիկն արտիստի համար վտանգ չէր ներկայացնում։
Համացանցում դժգոհության ալիքի առնչության Լեոնտեւի մամուլի քարտուղար Տատյանա Ֆեդոտկինան մեկնաբանել է իրավիճակը Telegram-ի Lshot ալիքի համար։ Նրա խոսքով՝ երբ արտիստը դահլիճ է իջնում, դա սթրեային իրավիճակ է։ Երկրպագուները մեծ խմբով վազում են նեղ ճանապարհով՝ փորձելով ծաղկեփունջ նվիրել։
«Աղջիկը, ով մութ սրահում վազում էր մեծահասակների հետ, վտանգավոր գոտում էր։ Թիկնապահը, ով եւս երեխաներ ունի տեսել է աղջկան, դուրս բերել խմբից եւ փրկել՝ նստեցնելով թիկնապահների համար նախատեսված ազատ վայրում, որպեսզի նրան չտրորեն։ Չէ՞ որ նրան կարող էին հրել, նա կարող էր ընկնել»,- պարզաբանել է արտիստի ներկայացուցիչը։ Սակայն, ըստ կադրերի, հանդիսատեսն իր տեղում է մնացել։ Շարքերի միջեւ շարժ չի եղել։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Legion-Media, Life.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար