Լեգենդար կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ծոռը՝ նկարիչ եւ վիզուալ արտիատ Անտուան Վագներն, այս օրերին Երեւանում է: Հայտնի նկարիչն ապրիլի 6-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կցուցադրի իր իլյուստրացիան, որը ոգեշնչված է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելից եւ Վարդգես Սուրենյանցի համանուն կտավից: Ցուցադրությունը կկայանա ապրիլի 4-ին մեկնարկող «ԱՐԷ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում, որի այս տարվա կիզակետը Գերմանիան է:
Այսօր՝ ապրիլի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արվեստագետը խոսեց իր աշխատանքի մասին, ինչպես նաեւ պատասխանեց NEWS.am STYLE-ին հետաքրքրող հարցերին:
Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, որն իր ուրախությունը հայտնեց գերմանական արտիրստներին հայկական փառատոնում ընդգրկելու կապակցությամբ.
«Գերմանական կողմը շատ ուրախ է եւ զգացված, որ այս տարի փառատոնի կենտրոնում Գերմանիան է: Այս փառատոնի շրջանակներում մինչեւ հունիս կանցկացվեն միջոցառումներ. ուրախ ենք, որ դրանց կմասնակցեն նաեւ գերմանացի արվեստագետներ: Նրանցից է նաեւ Անտուան Վագները: Համոզված եմ` նրա արվեստը տարբեր ճյուղերի յուրահատուկ համադրություն է լինելու»,-նշեց նա:
Փառատոնի այս տարվա խորագիրը «Ձախողումն» է: Այն սայթաքո՞ւմ է, թե՞ մի նոր բանի սկիզբ: Հենց այս հարցի պատասխանն էլ արտիստները պետք է ներկայացնեն իրենց գործերում: Նման մի բան փորձելու է անել նաեւ Վագները:
«Ինձ համար մեծ պատիվ է իմ ստեղծագործությունը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացնելը: Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան: Իմ աշխատանքի ցուցադրությունը հարմարեցված է պատկերասրահին: Պետք է անդրադառնամ Վարդգես Սուրենյանցի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» կտավին` դրա իմաստն անցկացնելով ժամանակային հոսանքների միջով: Այս իլյուստրացիան ներկայացվելու է տեխնիկայի եւ արվեստի տարբեր համադրությունների շնորհիվ՝ ձայն, տեսագրություն եւ այլն: Կխոսվի հերոսի սխալականության եւ ինքնության մասին: Չեմ հավակնում ռեժիսոր խաղալ, բայց գեղագիտական տարբեր մոտեցումների եւ մեդիայի շնորհիվ դա կփոխանցեմ հանդիսատեսին»,-ասում է նա:
Արտիստը NEWS.am STYLE-ին պատմեց, որ Հայաստանում արդեն երկրորդ անգամ է.
«6 շաբաթ առաջ առաջարկ ստացա այցելելու Հայաստան եւ ներկայացնելու իմ արվեստը: Քանի որ ես իմ արվեստում շատ մեծ կարեւորություն եմ տալիս բնությանը, պատկերներին, ինձ համար դա առանձնահատուկ թեմա է: Մենք պետք է շրջագայեինք եւ լինեինք Արա լեռան շրջակայքում, բայց ձնաբքերի պատճառով դա չստացվեց եւ կենտրոնացանք Երեւանում: Ցուցադրությունը բաղկացած է շատ մանր բաղադրիչներից, նրբին աշխատանք եւ նրբին մոտեցում էր պահանջում, այդ պատճառով դեռ շատ բան տեսնելու հնարավորություն չեմ ունեցել, բայց հուսով եմ՝ ժամանակ կմնա Հայաստանում շրջելու համար, կտեսնեմ նաեւ հայտնի Սեւանա լիճը եւ այլ գեղեցիկ տեսարաններ»:
Հետարքրվեցինք նաեւ, թե որքանով է հանրահայտ նախապապի արվեստը ազդել իր կյանքի եւ աշխատանքների վրա, ինչին ի պատասխան՝ արվեստագետը նշեց.
«Շատ լավ հարց է, որին պաստասխանելը, սակայն, ինձ համար դժվար է: Ըստ էության՝ ես իմ արվեստին եւս եկել եմ օպերայի միջոցով եւ կարծում եմ՝ այն տեսակետը, որը զարգացրել էր Ռիխարդ Վագները, որ ամբողջական արվեստն անընդհատ շարունակական շարժման մի հայեցակարգ է, դա զգացվում է նաեւ իմ աշխատանքներում: Իմ արվեստն էլ փորձում է օգտվել բոլոր ուղղություններից՝ առանց սահմանների, եւ ես փորձում եմ անդրադառնալ իմ նախապապի արվեստին ոչ միայն երաժշտական, այլեւ արվեստի հետաքրքիր հայեցակարգի միջոցով»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը