«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գահերի խաղ»-ի աստղերը՝ վերջին անգամ նոր եթերաշրջանի ներկայացմանը

17:51, 4 ապրիլի

Շուտով՝ ապրիլի 14-ին, տեղի կունենա «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի համաշխարհային պրեմիերան։ Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլ»-ում աղմկոտ երեկույթ է անցկացվել ի պատիվ դրա թողարկման։

Այսպիսի իրադարձությունը չէին կարող բաց թողնել կուլտային սերիալի գրեթե բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում Էմիլիա Քլարկը, Քիթ Հարինգթոնը, Սոֆի Թերները, Մեյսի Ուիլյամսը, Գվենդոլին Քրիստին, ինչպես նաեւ նախորդ եթերաշրջանի մասնակիցները։

Հայտնի դերասաններին ուղեկցում էին նրանց սիրելինեը։ Կարմիր գորգին հայտնվել է Քիթ Հարինգթոնի կինը՝ Ռոուզ Լեսլին, ով սերիալում մարմնավորել է Իգրիթի կերպարը։ Սոֆի Թերները եւս սիրելիի՝ Ջո Ջոնասի հետ էր։ Այդպիսի իրադարձությունը չէր կարող բաց թողնել դերասանուհի Ամանդա Փիթը՝ սերիալի սցենարիստներից եւ պրոդյուսերներից մեկի՝ Դեւիդ Բենիոֆի կինը։ Իհարկե, որոշ դերասաններ բացակայում էին։ Սերսեյ Լանիստերի դերակատար Լինա Հիդին չէր կարողացել ներկայանալ վատառողջ լինելու պատճառով, ինչի մասին շտապել էր հայտնել Instagram-ի էջում։

Էմիլիա Քլարկը՝ (Դեյներիս Թարգարիեն) Valentino-ի զգեստով

Գվենդոլին Քրիստին՝ (Բրիենա Տարտ) Iris van Herpen-ի զգեստով

Ռոուզ Լեսլին՝ (Իգրիթ) Oscar de la Renta-ի զգեստով եւ Քիթ Հարինգթոնը՝ (Ջոն Սնոու) GIVENCHY-ի կոստյումով

Սոֆի Թերները՝ (Սանսա Սթարկ) Louis Vuitton-ի զգեստով

Մեյսի Ուիլյամս (Արյա Սթարկ)

Աղբյուրը՝ Bazaar
Լուսանկարները՝ Twitter

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել