«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սկանդալային «Окна»-ից մինչեւ ամենաբարձր վարձատրվող դերասան. Նագիեւը 54 տարեկան է

13:18, 5 ապրիլի

Հայտնի դերասան, հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւն այսօր դառնում է 54 տարեկան։ Նագիեւը կարիերան շատ վառ է սկսել. նա վարում էր «Окна» թոք-շոուն, որը դիտում ու քննարկում էին բոլորը։ Նագիեւը նույնիսկ տուժել է նկարահանումների ընթացքում, երբ կռվի է բռնվել համասեռամոլի եւ սկանդալային պատմության մյուս մասնակիցների հետ։

Իսկ ո՞վ է հիշում սպա Զադովին կամ «ֆիզրուկին» համանուն սերիալում։ Կամ փայլուն դերակատարումը «Խոհանոց» ֆիլմում, որում նա մարմնավորել է հենց իրեն։ Նրա յուրաքանչյուր դերակատարում առանձնանում է արտիստիզմով եւ «բրուտալությամբ»։ Այսօր Նագիեւը հաջողակ դերասան է եւ հեռուստահաղորդավար, որը 2016թ.-ին գլխավորել է «Ռուսաստանի՝ ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը» Forbes-ի վարկածով։

NEWS.am STYLE-ը դերասանի ծննդյան օրվա առիթով ներկայացնում է հետաքրքիր փաստեր նրա մասին։

Նա դեմքի կաթված է ստացել

Картинки по запросу нагиев giphy

Եթե հիշեք Նագիեւի հայտնի կկոցումը, կարելի է եզարահանգում անել, որ դա նրա դիմածռությունն է, որը, հնարավոր է, հայտնիություն է բերել շոումենին։ Այս թերությունն ի հայտ է եկել դիմային նյարդի կաթվածից հետո։ Միայն թե հարկավոր է նշել, որ այդ «թերությունը» ոչ մի կերպ չի փչացնում դերասանի խարզիման, այլ միայն գրավչություն է հաղորդում նրա բրուտալ-կատակերգական կերպարին։

Նա նորաձեւության զոհ է

Այս հայտարարությունն անհիմն չէ. իր ամբողջ կարիերայի ընթացքում շոումենը հաճախ է անճանաչելիորեն փոխվել։ Նա մեկ երկար, գանգուր մազերով է, մեկ կարճ, մեկ միջին երկարության սանրվածքով։ Նրա հագուստն ու ոճը միշտ թրենդային են, եւ Նագիեւը միշտ ոճային տեսք ունի։ Այժմ շոումենը casual ոճում է, որը երբեմն մոտենում է հիփսթերության։ Դա, անկասկած, ավելի է գեղեցկանում նրան։  

Նա տանել չի կարողանում լուսանկարվել

Картинки по запросу nagiev gif

Իրականում Նագիեւը չի սիրում լուսանկարվել։ Նա միշտ փորձում է թաքնվել պապարցիներից, «փախչել» նրանցից բոլոր արարողությունների եւ շոուների ընթացքում։

Նա նաեւ ռեժիսոր է

Картинки по запросу nagiev gif

Ընդուված չէ Նագիեւին ռեժիսոր անվանել, սակայն այդ փաստը նրա կենսագրությունից դուրս թողնելը մեղք է։ «Камера, мотор!» հեռուստատեսային կատակերգությունը վերածվեց կուլտային շոուի, որում Նագիեւն իր ընկերոջ՝ Սերգեյ Ռոստի հետ հանդես է եկել որպես դերասն եւ ռեժիսոր։ Շուն կարելի է իսկապես ֆանտաստիկ անվանել։

Նա «դեդովշինայի» զոհ է դարձել

Похожее изображение

Երիտասարդ տարիքում նագիեւը կատարել է ցանկացած աշխատանք, քանի որ ընտանիքն այնքան էլ բարեկեցիկ կյանքով չի ապրել։ Չի կարելի ասել, թե նրանք բոլորովին աղքատ են եղել, սակայն գումարը չի բավականացրել, եւ Դմիտրին մանուկ հասակից ստիպված է եղել աշխատել։ Բանակում ծառայության ընթացքում նա բախվել է բանակային դաժան իրականությանը։ «Դեդովշինա», նվաստացումներ, եւ պարզապես հնարավոր չէր խուսափել մշտական ընդհարումներից։ Արդյունքում կոտրվել են Նագիեւի քիթն ու մի քանի կողոսկրեր։

Նա երգում է

Այո՛, Նագիեւը երկու ստուդիական ալբոմ է թողարել՝ «Полет в никуда» եւ «Серебро»՝ համապատասխանաբար 1998թ. եւ 2006թ.։ Նա Ռուսասատանի ամենապահանջված հեռուտահաղորդավարն է։ Այդ փաստն ակնհայտ է։ Նագիեւն իսկական ռեկորդակիր է իր մասնակցությամբ շոուների առումով։ Կարիերայի ընթացքում 36 հեռուստաշոուում նա հանդես է եկել հաղորդավարի, համահաղորդավարի եւ ժյուրիի անդամի դերում։ Բացի այդ՝ նա աշխատել է 15 հեռուտաընկերությունում եւ 5 ռադիոընկերությունում։

Լուսանկարները՝ Vladtime


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել