Ռուսական օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից առաջին անգամ արժանացել է սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանի։ Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Վատիկանում՝ Զատիկի օրերին։ Այս մասին հայտնել է ինքը ասպետ-«տիկինը» РИА Новости-ին։ Չնայած հայկական ազգանվանը, Սվետլանան եզդիական արմատներ ունի։ Ծնունդով նա Բաթումիից է՝ շատ համեստ ընտանիքից։ «Ես ինքս աղքատ ընտանիքից են եւ գիտեմ, թե ինչ է սովը, ինչ է հին հագուստով շրջելը։ 11 տարեկանից աշխատել են, սանդալներ եւ գազար էի վաճառում։ Մայրը հացը բաժանում էր իմ, եղբորս ու տատիկիս միջեւ։ Օտար մարդիկ մեզ մթերք, հագուստ եւ այլ իրեր էին բերում։ Դա նյութական օգնություն էր, սակայն դաջվել է հիշողությանս մեջ», - պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։
Այսօր Սվետլանան աշխարհի մասշտաբով ամենահայտնի եւ գնահատվող օպերային դիվաներից է։ Երգչուհին հայտնի է դարձել Ջակոմո Պուչչինիի «Տխրություն» օպերայի կատարումից հետո։
Սվետլանա Կասյանն անցել է երկար եւ հարգանքի արժանի պրոֆեսիոնալ ուղի, նա ունի բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, քննադատները նրան անվանում են «ձայնի որակի առումով առաջատար համաշխարհային աստղ»։ Նա նաեւ որպես մոդել նկարահանվել է Maxim ամսագրի էրոտիկ ֆոտոշարում, հայտնվել է Vogue եւ Elle ամսագրերի շապիկներին։
Ինչ վերաբերում է Վատիկանի հետ կապին, ապա Սվետլանային այնտեղ վազուց գիտեն եւ սիրում են։ 2013թ․-ի նոյեմբերի 12-ին նա Հռոմի «Auditorium Conciliazione» սրահում ներկայացավ մենահամերգով, որը կազմակերպված էր Իտալիայի նախագահի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հովանու ներքո։ Այդ օրը համերգին ներկա էր անձամբ Ֆրանցիսկոս պապը, որը ունկնդրության ժամանակ նրա ձայնը նվիրեց Աստծուն՝ Սվետլանայից խոստում վերցնելով, որ նա կերգի միայն Աստծո համար եւ հանուն բարության տարածման։ 2017թ․-ի հոկտեմբերին Հռոմի օպերայում նա կրկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությանն արժանացավ, որտեղ Պապն նշեց Սվետլանայի դերի կրքոտ կատարումը։
Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանը Վատիկանի պետական պարգեւ է։ Այն նախատեսված է այն մարդկանց համար, որոնք կաթոլիկ եկեղեցու համար ծառայություն են մատուցել։ Պարգեւատրվում են գիտության, գրականության, մշակույթի ոլորտում պրոֆեսիոնալ մեծ ավանդի համար ինչպես կաթոլիկները, այնպես էլ այլ եկեղեցական ներկայացուցիչները։ Կասյանը Վատիկանի պատմության մեջ առաջին օպերային երգչուհին է , որն արժանացել է այդ պատվին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ