Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Օպերային դիվա Սվետլանա Կասյանը դարձել է սուրբ Սիլվեստրի ասպետ

12:23, 6 ապրիլի

Ռուսական օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից առաջին անգամ արժանացել է սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանի։ Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Վատիկանում՝ Զատիկի օրերին։ Այս մասին հայտնել է ինքը ասպետ-«տիկինը»  РИА Новости-ին։  Չնայած հայկական ազգանվանը, Սվետլանան եզդիական արմատներ ունի։ Ծնունդով նա Բաթումիից է՝ շատ համեստ ընտանիքից։ «Ես ինքս աղքատ ընտանիքից են եւ գիտեմ, թե ինչ է սովը, ինչ է հին հագուստով շրջելը։ 11 տարեկանից աշխատել են, սանդալներ եւ գազար էի վաճառում։ Մայրը հացը բաժանում էր իմ, եղբորս ու տատիկիս միջեւ։ Օտար մարդիկ մեզ մթերք, հագուստ եւ այլ իրեր էին բերում։ Դա նյութական օգնություն էր, սակայն դաջվել է հիշողությանս մեջ», - պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։

Այսօր Սվետլանան աշխարհի մասշտաբով ամենահայտնի եւ գնահատվող օպերային դիվաներից է։ Երգչուհին հայտնի է դարձել Ջակոմո Պուչչինիի «Տխրություն» օպերայի կատարումից հետո։

Սվետլանա Կասյանն անցել է երկար եւ հարգանքի արժանի պրոֆեսիոնալ ուղի, նա ունի բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, քննադատները նրան անվանում են «ձայնի որակի առումով առաջատար համաշխարհային աստղ»։ Նա նաեւ որպես մոդել նկարահանվել է Maxim ամսագրի էրոտիկ ֆոտոշարում, հայտնվել է Vogue եւ Elle ամսագրերի շապիկներին։

Ինչ վերաբերում է Վատիկանի հետ կապին, ապա Սվետլանային այնտեղ վազուց գիտեն եւ սիրում են։ 2013թ․-ի նոյեմբերի 12-ին նա Հռոմի «Auditorium Conciliazione» սրահում ներկայացավ մենահամերգով, որը կազմակերպված էր Իտալիայի նախագահի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հովանու ներքո։ Այդ օրը համերգին ներկա էր անձամբ Ֆրանցիսկոս պապը, որը ունկնդրության ժամանակ նրա ձայնը նվիրեց Աստծուն՝ Սվետլանայից խոստում վերցնելով, որ նա կերգի միայն Աստծո համար եւ հանուն բարության տարածման։ 2017թ․-ի հոկտեմբերին Հռոմի օպերայում նա կրկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությանն արժանացավ, որտեղ Պապն նշեց Սվետլանայի դերի կրքոտ կատարումը։

Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանը  Վատիկանի պետական պարգեւ է։ Այն նախատեսված է այն մարդկանց համար, որոնք կաթոլիկ եկեղեցու համար ծառայություն են մատուցել։ Պարգեւատրվում են գիտության, գրականության, մշակույթի ոլորտում պրոֆեսիոնալ մեծ ավանդի համար ինչպես կաթոլիկները, այնպես էլ այլ եկեղեցական ներկայացուցիչները։ Կասյանը Վատիկանի պատմության մեջ առաջին օպերային երգչուհին է , որն արժանացել է այդ պատվին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search