Վարակիչ անմիջականություն եւ փայլող աչքեր: Նատալիա Օրեյրոն այսօր իր ներկայությամբ լրագրողների մոտ արթնացրեց «Վայրի հրեշտակից» մնացած մանկական ջերմ հուշերը: «Ինչպե՞ս եք»,- հայերենով հետաքրքրվեց ուրուգվայցի գեղեցկուհին, այնուհետեւ խոստովանեց, որ Հայաստանը միշտ է սիրել, քանի որ Արգենտինայում եւ հայրենի Ուրուգվայում հայկական մեծ համայնքներ կան.
«Շատ ուրախ եմ, առաջին անգամ եմ Հայաստանում: Այստեղ եմ ամուսնուս եւ որդուս հետ: Երեկ ամբողջ օրը քնել եմ, որովհետեւ լուսադեմին էի ժամանել, իսկ դրանից առաջ 12 համերգ եմ ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Բայց ամուսինս ու որդիս ամբող օրը շրջել են քաղաքով, եղել են հին տաճարներից մեկում ու ինձ շատ երկար հաց են բերել (լավաշը նկատի ունի. հեղ), որն ամբողջ գիշեր կերել եմ, (ծիծաղում է): Արգենտինայում եւ Ուրուգվայում ձեզ շատ են սիրում, գիտեի՞ք»,- հետաքրքրվեց դերասանուհին, ինչին ի պատասխան լսեց բազում խոստովանություններ, որ իրեն էլ այստեղ են սիրում ու վաղուց էին սպասում: Իսկ NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչպես ծրագրեց Հայաստանն ընդգրկել իր շրջագայության ցանկում եւ ինչ շոու է սպասվում հանդիսատեսին, նշեց.
«Իմ թիմում ես ունեմ ազգությամբ հայ երաժիշտ, որն ինձ շատ է պատմել Հայաստանի մասին: Վաղը հրաշալի շոու է սպասվում եւ ես արդեն մտածում եմ հաճախ վերադառնալ այստեղ»:
Հայերեն երգով, սակայն, Նատալիան չի ներկայանա համերգի ընթացքում: Ասում է` առաջին փորձը պիտի լինի հայերենով երգելու, եւ քանի որ չի կարող կարճ ժամանակում կատարյալ տիրապետել լեզվի նրբություններին, չի ցանկանում վիրավորել որեւէ մեկին իր սխալ արտասանությամբ: Փոխարենը հետաքրքրվեց` ինչպես է Cambio Dolor-ը թարգմանվում հայերեն ու սկեց երգել. «Փոխում եմ ցավս ազատության»:
Շատերին էր հետաքրքրում` ինչպիսի հարաբերությունների մեջ է այսօր «Վայրի հրեշտակի» իր խաղընկերոջ` Ֆակունդո Արանայի հետ.
«Շատ լավ ընկերներ ենք: Օրերս նրա ծնունդն էր, ես էլ համերգի էի: Հենց տեղում զանգահարեցի ու հանդիսատեսի հետ միասին բարձր ու ուրախ շնորհավորեցինք նրան... Ֆակունդոյին շատ են սպասում տեսնել իմ ելույթներին: Հուսով եմ` մի օր ինձ հետ կգա, թե չէ անարդար է ստացվում, պարտադիր իմ իրերին ավելանում է եւս մի ճամպրուկ` նախատեսված նրա համար: Թող գա ու վճարի դրա համար»,- իրեն բնորոշ հումորով նշեց դերասանուհին:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում հումորային անակնկալների պակաս չեղավ: Քանի որ Ռուսաստանում Նատալիային նվիրել էին ռուսական անձնագիր, Հայաստանում էլ նա արդեն նվեր ստացավ հայկականը: Եղան նաեւ այլ նվերներ` հայկական գոտու, զարդերի, գլխազարդի, պայուսակի ու հյուրասիրության տեսքով:
«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ»,-ուրախությամբ նկատեց նա՝ փորձելով իր նվերները:
Նատալիան հայկական հյուրասիրությունը փոխհատուցեց շատերի երազանքն իրականացնելով` լուսանկարվեց ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանեց:
Նատալիա Օրեյրոյի երեւանյան համերգը կկայանա վաղը` ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դերասանուհին, ի դեպ, UNICEF-ի բարի կամքի դեսպան է, նշեց, որ այստեղ էլ այդ ուղղությամբ հանդիպումներ կունենա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում