Իտալացի լրագրող Պիեր Մարացոն՝ «Արարատի զավակները» վավերագրական ֆիլմի հեղինակը, որը պատրաստվել է Իտալիայի ազգային ռադիոյի եւ հեռուստաընկերության աջակցությամբ, հարցազրույց է տվել Cinema Italiano հրատարակությանը։
Նշենք, որ ֆիլմը թողարկվել է 2016թ.-ին եւ ցուցադրվել է իտալական Ապուլիա նահանգում՝ Sudestival փառատոնի ընթացքում։ Ֆիլմի հեղինակը հարցազրույցում խոսել է ցեղասպանության մասին, այն մասին, որ դա «չի կարելի ընկալել որպես վիրուս, որը հարձակվում է օրգանիզմի վրա, ապա լքում այն»… «Ոչնչացնելու ցանկությունը բակտերիա է, որն ապրում է մարդու մեջ,- ասում է Մարացոն,- Պետք չէ ձեւացնել, թե մենք դրա մասին չգիտենք, եւ հարկավոր է միշտ պատրաստ պահել հակամարմինները»։
Իր ֆիլմում Մարացոն հանդիսատեսին է ներկայացրել զրույցներ Իտլիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այդ թվում «Արտույտների ագարակ»-ի հեղինակ Անտոնիա Արսլանը, ռեժիսոր-վավերագիր Սաթենիկ Կուչուկյանի, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Գարեգին Գրիգորյանի հետ։ Ֆիլմում էպիզոդ է ներառված նաեւ Շառլ Ազնավուրի հետ․․․ Հերոսները հիշում էին այս աշխարհը վաղուց լքած մտերիմներին, մանկության համերն ու բույրերը, թե որքան դժվար էր ապրել։ «Երբ ես համալսարանում քննությունների էի պատրաստվում, հորաքույրս ինձ համար տարբեր թխվածքաբիլթների տուփ էր բերում։ Նա այդ կերպ փորձում էր քաղցրացնել ուսումս»,- պատմել է Անտոնիա Արսոլանը։
Շառլ Ազնավուրի ընտանիքին սովից փրկել է բլղուրը․ այն հյուրասիրում էին դիմադրության մարտիկներին եւ հրեաներին. ինչպես հայտնի է, Ազնավուրները նրանց թաքցնում էին տանը։ «Հայրս բլղուրը պարկերով էր բերում։ Ֆրանսիացիներն այն չէին ուտում։ Իսկ մեզ այն օգնել է ապրել»,- պատմել է Ազնավուրը։ Նա պատմել է նաեւ Իտալիայի հետ կապի մասին, այն մասին, թե ինչպես է ծնողներին Կոնստանդնուպոլսից Սալոնիկ դուրս բերել իտալական նավը, որի նավապետը հրաժարվել է փախստականներին թուրքական իշխանություններին հանձնել։ «Սա միջազգային տարածք է, եւ ձեզ այստեղ չի թույլատրվում»,- ասել է նա։ Հենց այդ պատճառով Միշա եւ Քնար Ազնավուրյանները ցանկացել են ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել Իտալիային՝ առաջին երեխային տալով Աիդա անունը՝ անուն, որը նրանց ծանոթ էր Վերդիի օպերայից։
Լուսանկարները՝ ivid.it, biografieonline.it
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից