Երգիչ Ար Քելին (իսկական անունը Ռոբերտ Սիլվեստր Քելի), որին մեղադրում են բռնաբարության մեջ, իրեն առաջադրված մեղադրանքներից հետ առաջին անգամ ելույթ է ունեցել առավելագույնս կարճ ծրագրով, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։
Այն մասին, որ հանդես է գալու համերգով, Ար Քելին նախապես հայտարարել էր Twitter-ի իր էջում։ Աստղի հետ հանդիպման եկած երկրպագուները 50-100 դոլար էին վճարել տոմսի համար, սակայն Ար Քելին բավարարվել է իր երգերից մեկի մի քանի տողի կատարմամբ։ Ընդհանուր առմամբ համերգը տեւել է 28 վայրկյան։
Բոնուսն այն էր, որ արտիստը, որին բաց էին թողել 100 հազար դոլար գրավի դիմաց, մոտ կես ժամ լուսանկարվել եւ շփվել է երկրպագուների հետ։ Գործակալության տվյալներով՝ ներկաներից շատերը, թեեւ տարբերակում են երգչի ստեղծագործությունն ավելի վաղ հնչած մեղադրանքներից, նշել են, որ ելույթն իսկապես չարժեր ծախսված գումարը։
Ավելի վաղ Ար Քելին մեղադրել են սեռական բնույթի մի քանի էպիզոդների մեջ։ Ապացույցը վկաների եւ աղջիկների ցուցմունքներն էին, որոնք նշում էին, որ երգչի կողմից բռնության են ենթարկվել։ Տարիներ առաջ նրան փորձել են պատասխանատվության ենթարկել անչափահասի հետ պոռնոհոլովակի նկարահանման համար, սակայն հաջողվել էր խնդիրը լուծել արտադատական կարգով, եւ Ար Քելին խուսափել էր պատասխանատվությունից։ Հունվարին ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ապրել Ար Քելիից հետո» ֆիլմի պրեմիերան, որում միանգամից մի քանի աղջիկներ պատմում էին երգչի կողմից բռնության մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը