Մեկ ամիս առաջ FBI-ը որպես կոռուպցիոն սկանդալի մասնակից ձերբակալել էր դերասանուհի Ֆելիսիտի Հաֆմանին, որը հայտնի է «Отчаянные домохозяйки» սերիալում կերտած Լինետտ Սվակոյի դերով։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ հարուստ ծնողները կաշառք են տվել, որպեսզի իրենց երեխաները ընդունվեն ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություներից մեկը։ Նրանց շարքում էր նաեւ դերասանուհին։
Այժմ Հաֆմանը խոստովանել է, որ կաշառք է տվել եւ պատրաստ է դրա համար կրել իր պատիժը։ Մասնավորապես, նա 15հազար դոլար է վճարել, որպեսզի իր դուստրն ընդունվի քոլեջներից մեկը։ Դրա պատճառով կնոջը ձերբակալել էին եւ 250հազար դոլար գրավ էին նշանակել։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Ես ինձ մեղավոր եմ համարում եւ համաձայն եմ մեղադրանքների հետ, որոնք առաջրվել են Միացյալ Նահանգների դատախազության կողմից։ Խորին ափսոսանքով եւ ամոթով ասում եմ, թե ինչ եմ արել։ Ես կրում եմ իմ գործողությունների ողջ պատասխանատվությունը եւ պատրաստ եմ կրել հետեւանքները։ Ամաչում եմ, որ ցավ եմ պատճառոլ դստերս, ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս», - հայտարարել է նա։
Նման կաշառքը անվանել են ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունը։ Սխեմայում առկա է եղել ծնողների հատուկ ցուցակ, որոնց երեխաների ընդունելությունն արժեցել է 200հազարից մինչեւ 6,5 միլոն դոլար։ Գումարներն ընդունել է Key Worldwide Foundation կազմակերպությունը, որը իբր թե զբաղվում էր շրջանավարտներին պատրաստելով։
Ամերիկացի դերասանուհին հայտնի է դարձել «Отчаянные домохозяйки» սերիալում կերտած Լինետ Սկավոյի դերի շնորհիվ։ Դերի շնորհիվ նա արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հաֆմանը նկաևահանվել է նաեւ հայտնի ֆիլմերում։ 2006-ին նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ եւ «Трансамерика» ֆիլմում գլխավոր դերի համար նոմինացվել է «Օսկարի»։ Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում եւ դաստիարակում է երկու երեխաներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ