Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր, գրավիչ լուսանկարներ է հրապարակել։ Ըստ դերասանուհու միկրոբլոգում կատարված նշման՝ կադրերն արվել են Դուբայում։
«Մազերիս մեջ ավազներ են, դարերից մնացած ու դարերով մնացած ավազներ: Ինչքան սերեր, դավեր ու կյանքեր են տեսել ավազահատիկները, փոշիացրել պատմությունն ու համբերատար սպասել հաջորդ էջին:
Մազերիս մեջ փոշիացած այդ էջերն են, հույզերով, գուցե լացերով ու էլի սերերով ավազները... պատմությունները... կյանքերը... Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան անցնեն... Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի, միայն սպիները կմնան` ի հիշատակ: Թե խելք ունես, ապրածդ ցավերից էլ օգուտ կքաղես, սպիներով «կկապես», կամրացնես սիրտդ ու կամքդ կկռես: Ժամանակն ավազների պես է, հա հոսում է մատներիդ արանքից. հաստատուն միակ ունեցվածքդ իմաստնությունդ է` թրծված արեւների տակ ու ցավերի մեջ»,- մեկնաբանություններում գրել է Նազենին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա երկար զգեստ էր կրում։ «Լռությունը... կարող է սպանել կամ կյանք տալ: Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա: Եթե լռությունդ անպատեհ լինի, կարող ես միայնության անդունդը գցել կամ ինքդ ընկնել, իսկ էնտեղից դժվար են դուրս գալիս: Դուրս չեն էլ գալիս:
Լռությունն աղմուկից մեռնում է, բայց երկխոսության մեջ ապրում սիրո՛վ. լռությունը խոսուն է, թե ասելիք ունես, թե դատարկ ես, լռությունդ էլ քեզ պես դատարկ է ու երեւի` անօգուտ: Բնությունը հանճարեղ է: Միայն նրա գրկում կարող ես ԼՍԵԼ ԼՌՈԻԹՅՈՒՆԸ: Ծովի հետ մենք միշտ լավ ենք հարաբերվում, նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել ... նրա հետ, նրա մեջ ու նրա համար: Երբ երկու հոգի լռում են իրար համար, աշխարհում էլ ոչ ոք չի կարող խանգարել: Աղմուկը սպանում է մարդու ստեղծագործ հոգին... Աշխարհում լռության պակաս կա, որ աղոթքները լսելի լինեն»,- հրապարակմանը կից գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»