Բազմազավակ մայր Բեյոնսեն պատմել է, որ վերջին հղիությունն իր համար բարդ է եղել։ Նա կարող էր զրկվել կյանքից եւ երկրվորյակներից մեկից։
Netflix հեռարձակող ծառայությունը հրապարակել է R’n’B երաժշտության աստղի մասին պատմող «Վերադարձ տուն» վավերագրական ֆիլմը։ Դրա հիմքում ընկած են Coachella փառատոնին Բեյոնսեի նախորդ տարվա ելույթը, ինչպես նաեւ երգչուհու պատմություններն իր, ընտանիքի եւ կարիերայի մասին։
2017թ.-ի հունիսին լույս աշխարհ են եկել Բեյոնսեի եւ նրա 49-ամյա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի երկվորյակները։ Աստղային ծնողները որդուն եւ կնոջը տվել են Սեր Քարթեր եւ Ռամի անունները։ Նոր ֆիլմում երգչուհին պատմել է, թե ինչ բարդությունների է բախվել։
«Իմ մարմինը լուրջ փորձությունների միջով է անցել»,- խոստովանել է Բեյսոնեսն։ Հղիության վերջին շրջանում նրա մոտ պրեկլամպսիա է ախտորոշվել՝ բարձր զարկերակային ճնշում, որը կարող է հանգեցնել էկլամպսիայի եւ հանգեցնել ոչ միայն պղտի, այլեւ նրա մոտ մահվան։
Ծննդաբերությանը նախորդած վերջին ամիսը երգչուհին անկողնում է անցկացրել՝ ռիսկը նվազեցնելու համար։ Ծրագրված ծննդաբերությունից մի քանի օր առաջ նրա վիճակը սպառնացել է երեխաների առողջությանը։ Սեր Քարթերի սիրտը մի քանի անգամ կանգ է առել։ Բժիշկները ստիպված են եղել անհետաձգելի կեսարյան հատում անել։
Ծննդաբերությունից մի քանի ամիս անց երգչուհին պարծեցել է սլացիկ կազմվածքով։ Ֆիլմում Բեյոնսեն խոստովանել է, որ դրա համար ստիւպված է եղել շատ ջանք գործադրել. հղիության ընթացքում նա կշել է 99 կիլոգրամ։ Կեսարյան հատման հետեւանքով նրա համար շարժվելը բարդ է եղել։ Նրան անհանգստացնում էին մկանային ջղակծկումները։
Այս տարի Բեյոնսեն եւ Ջեյ Զին նշել են ամուսնության 11 տարին։ Մի քանի տարի առաջ երգիչը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը, սակայն հրապարակային ներողություն է խնդրել դրա համար։
Աղբյուրը՝ Cosmopolitan
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ