«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:
Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ, գարնանային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է կապույտ, մարմինն ընդգրկող զգեստ եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում է վարդագույն պիջակը։ Հմայիչ կադրերին կից նա գրել է․
«Պետք է միշտ քայլել առաջ ու գնահատել յուրաքանչյուր ակնթարթը՝ ժպտալով ամեն օրվա լուսաբացին ու մայրամուտին։ Հ.Գ. Այսօր երեկոյան պատարագով կսկսվի եկեղեցական տոներից Իմ ամենասիրելին։ Ինչպե՞ս եք պատրաստվել տոնին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի պիջակի եւ սպորտային կոշիկների հետ։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե միասնական ենք, եւ եթե մեր «միասնական» էներգիան դրական է...
Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից... եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես... Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների: Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել էր Հասմիկ Խոջյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը