Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։
Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Բանավոր» հավատավորից մի օր վերջապես պիտի դառնանք իսկական հավատավոր: Իսկապես ո՛չ պահքն է հեշտ բան, ոչ կիրակի օրերին գնալ պատարագի, ո՛չ էլ էս բազմազբաղ իրականության մեջ կարդալ Սբ. Գիրքը: Բայց մի՞թե աշխարհում հեշտ բան կա, բացի ծուլանալուց ու չարանալուց))))
Միշտ ու միայն ցավի կամ կորստի ժամանակ ենք հիշում ՆՐԱՆ, բայց Տիրոջը փառաբանել է պետք ամեն վայրկյան, հավատալ` հաղթահարելով կասկածները, բացարձակ աշխարհիկ ու նյութական կյանքը հավասարակշռել` Հոգևորով: Գործով ու գործողությամբ է հավատքն ու եկեղեցին ապրում: Աղոթքով` լցվում է մարդու և Տիրոջ տաճարը, հավատքով բուժվում ու ամրանում է հոգին, աղոթքով` պաշտպանում ու պաշտպանվում:
Ագրեսիվ իրականությունը հա դրդում է լինել իր պես, բայց իսկական ուժեղը կմնա բարության և ներումի դիրքերում:
Ինձ վատություն են անողների համար ես շատ եմ ցավում, որովհետև գիտեմ, որ նրանց մի օր դժբախտություն է պատահելու, ցավում եմ շատ դրա համար, ցավում Նրա՛նց համար...
Ինչևէ, յուրաքանչյուրս մեր արածի ու չասածի համար պատասխանատու ենք լինելու մի օր...
Էս կյանքի մեզ տրված կարևոր րոպեներն ինչու՞ ենք վատնում անեծքի, վատության կամ բամբասանքի վրա, եթե մեկն ինքն իրեն հարցնի ի՞նչ է տալիս այդ ամենը, կհասկանա, որ ՈՉԻՆՉ:
Կյանքը ՀԱՆՈՒՆ- ի մասին է, սիրո և հոգատարության:
Դժվար բան է ներելը, բայց շատ կարևոր, անհրաժեշտ ու ամոքող:
Ասում ենք քրիստոնյա ենք, հպարտանում ենք, բայց հաճախ Տերունական աղոթքը ճիշտ չգիտենք կամ, ամեն ինչի համար ժամանակ ունենք, բացի շաբաթը գոնե մեկ անգամ կիրակի եկեղեցի գնալուց( էլ չեմ ասում ժամերգությունների մասին): Մենք ուզում ենք, որ հայ առաքելական եկեղեցին միշտ բաց ու հասանելի լինի, բայց ինքներս հաճախ ոչինչ չենք ուզում տալ:
Տիրոջ տունը միշտ է բաց, առանց նախապայմանի ու մեղադրանքի նա Մաքրագործեց բոլորիս:
Նրա` Հրաշափառ Հարությամբ մաքրված, ապաշխարած ու երջանիկ`ՍՐՏԱՆՑ ԱՍԵՆՔ
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ և թող այս հոգենորոգ շրջանը ԽԱՂԱՂությամբ ու սիրով լինի:
Բարի Սուրբ Զատիկ բոլորի՜ս»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը