Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային կինոյի աստղ Յուրի Յակովլեւի դուստրը՝ Ալյոնա Յակովլեւան, НТВ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման եթերում պատմել է՝ ինչպես է խմբային բռնաբարության զոհ դարձել։
Դերասանուհու խոսքով՝ մի անգամ որոշել է գնալ մորաքրոջ մոտ եւ մեքենա է նստել, որում երկու տղամարդ է եղել։ Նրանք տարել են դերասանուհուն եւ առաջարկել սպասել ու ետ տանել։ Յակովլեւան համաձայնել է, սակայն հետադարձի ճանապարհին մեքենան անցել է նրա տան կողքով։
Նրան դաշտ են տեղափոխել, ուր տուն է եղել, որտեղ եւս մեկ տղամարդ է եղել։ Նրան առաջարկել են խմել, տղամարդիկ սթափ են եղել, իսկ նրանցից մեկը «չափազանց սարսափելի դեմք է ունեցել»։ Երբ Յակովլեւան փորձել է վեր կենալ եւ հեռանալ, նրան թույլ չեն տվել։
Այս պահին դերասանուհին հասկացել է, որ բղավել եւ օգնություն կանչել անիմաստ է, եթե արտասվի, իրեն «կխեղդեն, կսպանեն եւ կնետեն ջրանցքը»։ Այդ պատճառով նա պարզապես հարցրել է. «Լավ, ո՞վ է առաջինը»։ Հարցից հետո տղամարդիկ շփոթվել են։ «Չեմ խորանա մանրամասների մեջ։ Նրանք արել են այն, ինչ հարկավոր էր»,- ասել է Յակովլեւան։
Տուժողի խոսքով՝ ամենատարօրինակն այն է, որ հետո իրեն տուն են տարել։ Նա չի հիշել մեքենայի համարանիշը, տեղի ունեցածի մասին ոչ ծնողներին, ոչ իրավապահ մարմիններին չի պատմել։ Յակովլեւան նշում է, որ այդ պատմությունն իրեն շատ բան է սովորեցրել։ «Պահապան հրաշտակն ու Աստված փրկել են ինձ»,- ասել է նա։
Ալյոնա Յակովլեւան Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհի է, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւի դուստրը, որը հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Հուսարական բալադ» ֆիլմերով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին