Youtube-յան շոուի վերջին թողարկման շրջանակներում Քսենիա Սոբչակն այցելել է Օլգա Բուզովայի BuzFood ռեստորան, որը լուրջ քննադատության է ենթարկել։ Նրան նախ դուր չի եկել հաստատության խոհանոցում սանրի առկայությունը։ Ապա նա Բուզովային մեղադրել է կեղծ այցելուներին կաշառելու համար։
Սակայն հայտնի հաղորդավարուհու նախագծերի մասին խոսակցության ընթացքում ռեստորանում են հայտնվել «Газпром-медиа развлекательное телевидение» հոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը եւ Բուզովայի տնօրեն Արամ Արչերը։ Comedy Club Production-ի հիմնադիրը որոշել է պաշտպանել «Դոմ 2»-ի հաղորդավարուհուն։
«Օլյան փորձում է ամեն ամեն ինչ, եւ դա վատ չէ։ Հարկավոր է տարատեսակ բաներ փորձել՝ քոնն ընտրելու համար։ Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նա կթողնի իր սկսածի մեծ մասը, եւ կմնան այն նախագծերը, որոնցով կշարունակի զբաղվել։ Օլյան ճիշտ ձեռքերում է եւ ճիշտ ուղղության վրա»,- ասել է Ջանիբեկյանը։
Օլգա Բուզովան չի թաքցրել իր զայրույթը եւ դուրս գալով ռեստորանից՝ Սոբչակին ասել է, որ դժգոհ է նրա քննադատությունից։ Ընդ որում, հեռուստաաստղը չի կարողացել զսպել հույզերն ու լաց է եղել.
«Եթե անկեղծ, ես վշատացա։ Որովհետեւ երբ մենք պայմանավորվում էինք հարցազրույցի համար, քո թիմը մերժել է ներկայացմանը ներկա լինելու իմ բոլոր առաջարկները։ Հետո մենք ձեզ Պոդոլսկ կանչեցինք, ուր ես պարզապես հրաշալի շոու էի ցուցադրում, եւ մեծ քանակով մարդ կար։ Պոդոլսկը ձեզ չի հետաքրքրում, դու չցանկացար լինել նաեւ ներկայացմանը, սակայն ինչ-որ թղթերով եկար BUZfood։
Դու շատ լավ գիտես՝ որքան դժվար է բիզնես կառուցել։ Կոնկրետ այս դեպքում ինձ մոտ ամեն ինչ միանգամից չի ստացվել։ Բայց ես այն մարդկանցից չեմ, որոնք գործն ավարտին չեն հասցնում։ Ես, ըստ էության, այս կյանքում միայնակ եմ։ Իսկապես, իմ կողքին տղամարդ չկա։ Ես ինքս եմ հասել ամենին, կարիերան ինքս եմ կառուցում։ Եվ երբ բարդ իրավիճակում դու գալիս ես ու պարզապես ցույց տալիս՝ ասելով, որ ինձ մոտ ամեն ինչ... Իհարկե, ինձ համար վիրավորական է։ Ամեն ինչ չէ միանգամից ստացվել այնպես, ինչես ես ցանկանում էի, եւ, այո, մենք այժմ դժվարություններ ունենք։ Բայց մենք այժմ կրկին կառուցում ենք բիզնեսը, որը ես ամբողջությամբ վերահսկում եմ իմ փոքրիկ թիմի հետ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»