«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Խորհուրդ ենք տալիս դիտել․ «Անառակ Քալիֆորնիա»

20:24, 28 ապրիլի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է կատակերգական ժանրի սերիալ՝ «Անառակ Քալիֆորնիա»-ն։

Սերիալի ստեղծողը՝ Թոմ Կապինոսն է։ Դերերում հանդես են եկել Դեւիդ Դուխովնին, Կարեն վան դեր Բիկը։ Այն ցուցադրվել է 2007թ․-ի օգոստոսից 2014թ․-ի հունիսը՝ «Showtime» հեռուստաընկերությամբ, բաղկացած է յոթ եթերաշրջանից։ Հարկ եմ համարում, որ սերիալը 18+ է։

Հայտնի գրող Հենք Մուդին ստեղծագործական եւ անձնային ճգնաժամ է ապրում։ Հինգ տարվա ընթացքում նա ոչ մի տող չի գրել, բաժանվել է կնոջից, որին սիրել է եւ այդ մտածմունքները խեղդել է մարիխուանայի, ալկոհոլի եւ վատ վարք ունեցող կանանց մեջ։ Սակայն նա չի կորցնում կորցրած ընտանիքը վերականգնելու եւ ստեղծագործական գործունեությանը վերադառնալու հույսը։

Եթե սերիալին որեւէ նկարագիր տամ, ապա կարծում եմ, որ այն որակյալ է, հեգնական, ծիծաղելի, ցինիկ, տեղ-տեղ խորը եւ դրամատիկ։ Այն չի կարելի անվանել մակերեսային։

Չնայած սերիալի անվան թարգմանությունը մոտ է իմաստին, սակայն ամբողջությամբ չի բացահայտում օրիգինալ անունը։ Californication-ը անհատի մասին չէ, այլ ընդհանուր սոցիալական երեւույթը։

Մի շտապեք սերիալը դասել ձանձրալիների շարքին։ Սերիալը կատակերգություն-դրամա ժանրի է եւ հումորային մասն այնքան լավ է ցուցադրվում, որ այս ժանրի այլ ֆիլմերին ձեռնոց է մեկնում։ Մի խոսքով դրաման էլ այստեղ շատ  ուժեղ եւ կենսական է։

Ֆիլմը պատմում է մարդու դրամայի մասին, որը կորցրել է իրեն եւ ընտանիքը, ում մոտ ստեղծագործական ճգնաժամ է, որը ատում է քաղաքն ու ինքն իրեն, քանի որ չգիտի, թե ինչպես լուծի իր խնդիրները։ Նա միայն խուսափում է դրանցից, թույլ է տալիս, որ դրանք ավելի ծանրանան։ Չնայած իր թերություններին նա մնում է մարդ եւ սիրող հայր, բավականին լուրջ, կենսուրախ, կյանքի հանդեպ իր հայացքներով ու սկզբունքներով։

Ինչ վերաբերում է 18+-ին․․․ Այո, կան ինտիմ տեսարաններ, վուլգարություն ու հայհոյանք, սակայն այս ամենը շատ ներդանակ է սերիալի բովանդակության հետ․․․

Դեւիդ Դուխովնու խաղը չի կարելի հիանալի նկարագրել մի քանի բառով («Ոսկե Գլուբուս» մրցանակին նա իրոք արժանի էր)։ Հենց առաջին սերիաներից նա կոտրում է գործակալ Մալդերի կերպարը, որի հետ նրան ասոցացնում էին։ Դեւիդը մեզ հնարավորություն է տալիս դիտարկել միանգամայն նոր մարդու։

Եւ չնայած տեղ-տեղ գլխավոր հերոսը ներկայանում է, որպես տականք, սակայն նա ներքին որոշակի զսպվածություն ունի, որը նրան զարմանալիորեն հրապուրիչ, համոզիչ եւ գրավիչ է դարձնում, այնքան, որ ցանկանում ես ներել նրա բոլոր մեղքերը եւ երջանկություն մաղթել։

Երկրորդական հերոսները նույնպես երանգ են հաղորդում սերիալին։

Չարլի Ռանքլը, օրինակ հիանալի կատարել է Հենքի ընկերոջ դերը։ Հավանաբար յուրաքանչյուր մարդ ունի նման ընկեր, որից միայն խնդիր եւ ամեն տեսակ անհաջողություններ են գալիս, որի հետ միշտ ինչ-որ անհասկանալի վատ իրավիճակներում ես հայտնվում։ Սակայն, գրողը տանի, դու նրան սիրում ես եւ նա քեզ հետ անկեղծ է։ Էվանը հենց այսպիսի կերպար է։

Ռեբբեկա Մուդին՝ «Բեկկան», Հենքի դուստրն է։ Նրա կերպարն էլ մեզ ներկայացնում է, թե ինչպիսին է կյանքը, երբ ծնողները բաժանված են, իսկ դու ամեն կերպ ցանկանում ես նրանց միավորել։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել