Ռուսաստանում «Եվրատեսիլ»-ի պաշտոնական հեռարձակողը՝ Հեռուստա-ռադիոհեռարձակման պետական համառուսական ընկերությունը, հերքել է մրցույթի նոր կանոնների մասին տեղեկատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեկնաբանությունում նշվում է, որ երգիչ Սերգեյ Լազարեւի խոսքերն այն մասին, որ մասնակիցներն այս տարի մրցույթից առաջ պետք է արյուն հանձնեն, կատակ է։
Լազարեւը, որն այս տարի մրցույթում կներկայացնի Ռուսաստանը, Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ «Եվրատեսիլ»-ի գլխավոր հովանավորը՝ ընկերությունը, որը գենետիկ անալիզի միջոցով առաջարկում է իմանալ ազգությունը, մասնակիցներին պարտադրել է արյուն հանձնել՝ ծագումն ուսումնասիրելու համար։ Արտիստը նշել է, որ միջոցառման մասնակիցները թղթեր են ստորագրել այն մասին, որ հետազոտությունների արդյունքները կարող են հրապարակվել։
Երգի մրցույթը կսկսվի մայիսի 14-ին Թել Ավիվում։ Լազարեւը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում։ Եզրափակիչն ամբողջ աշխարհում կհեռարձակվի մայիսի 18-ին։
«Եվրատեսիլ 2019»-ի պաշտոնական հովանավորը իսրայելական MyHeritage կայքն է։ Այն հնարավորություն է տալիս վեբ էջեր պատրաստել, ընտանեկան տոհմածառ կազմել եւ փնտրել հարազատներին։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են