«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Exclusive. «Վամպիրի օրագրերից» հայտնի Րաֆֆի Բարսումյանը՝ ամերիկյան CBS հեռուստաալիքի նոր սերիալի գլխավոր դերում. «Կոդեքս»

15:25, 6 մայիսի

ԱՄՆ-ում բնակվող հայազգի դերասան Րաֆֆի Բարսումյանը շատերի համար բացահայտում դարձավ ամերիկյան ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի՝ «Վամպիրի օրագրեր»-ի 5-րդ եթերաշրջանից: Արտահայտիչ դիմագծերով հայ երիտասարդը սերիալում մարմնավորում էր եթերաշրջանի գլխավոր չարագործին՝ Մարկոսին, որն ամեն կերպ կանգնում էր հերոսների ճանապարհին: Րաֆֆին Լոս Անջելեսում հայտնի է նաեւ թատերական աշխարհին: Նա խաղում է Շեքսպիրի կենտրոնի ներկայացումներում եւ ասում՝ թատրոնն իր կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում:

Օրերս CBS հեռուստաալիքի եթերում հայտնվեց Քրեյք Սուինիի նոր հեռուստասերիալը՝ The Code-ը Կոդեքս»), որտեղ մեր հայրենակիցը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ հրամանատար Ռամի Ահմադիին: Հեռուստասերիալը ռազմածովային ուժերի աշխատակիցների մասին է, իսկ առաջին սերիան հեռարձակվել է ապրիլի 9-ին: Սերիալում նկարահանվել են նաեւ ամերիկյան կինոյի հայտնի դերասաններ Դանա Դելանին, Աննա Վուդը, Լյուք Միտչելը եւ այլք:

NEWS.am STYLE-ն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել Րաֆֆիի հերթայկան հաջողության կողքով: Մենք զրուցել ենք դերասանի հետ՝ նոր աշխատանքի, սպասումների, կերպարի առաձնահատկությունների եւ առաջիկայում Հայաստան այցելելու ծրագրերի մասին:

Րաֆֆի, նախ՝ շնորհավորում եմ CBS-ի The Code («Կոդեքս») հեռուստասերիալում առաջատար դերի համար. դե, պատմիր՝ ինչպե՞ս ստացար այդ աշխատանքը:

Շնորհակալ եմ…Այո, իսկապես, հաճույքով եմ աշխատում ամերիկյան այս հեռուստասերիալում, որը ռազմական թեմայով է: Սկզբում քասթինգ եմ անցել հեռուստանախագծի ռեժիսորի մոտ, իսկ հետո՝ դրա հեղինակի, որից հետո ինձ լսել են նաեւ պրոդյուսերները: Երեւի մոտ երեք առանձին քասթինքների միջով եմ անցել, եւ վերջապես ստացել այդ դերը:

Քո կերպարը՝ Ռամի Ահմադին, ֆիլմի գլխավոր հերոսներից է: Հե՞շտ է մարմնավորել սպայի կերպարը: Գիտեմ, որ որոշ դերաաններ մինչ կերպարին մարմնավորելը տվյալ մասնագիտության մեջ որոշ հետազոտություններ են անում, շփվում իրենց կերպարներին նման մարդկանց հետ

Իրադարձությունները տեղի են ունենում շատ հատուկ մի վայրում: Ռամի Ահմադին ծովային հրամանատար է, որն աշխատում է ԱՄՆ-ի դատախազությունում: Նա  ունի շատ լավ թիմ, որոնք բոլորն էլ իրենց գործին նվիրված փորձառու մասնագետներ են: Ես շատ եմ կարդացել, որպեսզի հասկանամ, թե ինչպես են աշխատում այդ ոլորտում, ինչ գործառույթներ են կատարում, որպեսզի պատկերացնեմ, թե ինչ ճանապարհ պետք է անցած լինի իմ հերոսը, մինչեւ գլխավոր հրամանատար դառնալը: Դրան զուգահեռ ուսումնասիրում էի նաեւ օրենսդրությունը. ռազմածովային օրենքները տարբերվում են: Բարեբախտաբար, մեզ հնարավորություն ընձեռվեց շփվելու համապատասխան մասնագետների հետ, որոնք շատ լավ գլուխ են հանում այս գործից, եւ ես հաճախ էի նրանց դիմում խորհուրդի համար:

Քո մասնակցությամբ նախորդ հեռուստասերիալը՝ «Վամպիրի օրագրերը», ֆանտաստիկ ժանրում էր: Ո՞ր ֆիլմն ու կերպարն են իրենց ժանրով ավելի մոտ քեզ:

Կարծում եմ՝ ամեն ժանրն ունի իրեն հատուկ հետաքրքրությունները եւ յուրաքանչյուրն էլ մարտահրավեր է դերասանի համար. չեմ կարող ասել, թե որն եմ ավելի շատ նախընտրում: Որպես հեռուստադիտող՝ հետաքրքրությամբ դիտում եմ տարբեր ժանրի ֆիլմեր, ինձ համար կարեւոր է, որ ներկայացված պատմությունը հետաքրքիր լինի: Այս վերջին տարվա ընթացքում, իսկապես, հաճույքով եմ մարմնավորել Ռամի Ահմադիի կերպարը: Նա ձգտում է կատարելության, փորձում է ամեն կերպ լինել օգտակար: Կարծում եմ՝ նման մարդկանց մեջ կան եւ հիացմունքի, եւ ինչ-որ տեղ նաեւ հումորի տարրեր:

Հայտնի գործընկերներիդ հետ աշխատանքի մասին ի՞նչ կասես:

Նախագծում ներառված դերասաններն, ուղղակի, հրաշալի են՝ աննկարագրելի տաղանդավոր, բայց ամենակարեւորն այն է, որ նաեւ շատ լավ մարդիկ են: Դանա Դելանին շատ պահանջված դերասանուհի է այստեղ, նա հայտնի է բազմաթիվ ֆիլմերից ու նախագծերից: Առանձնակի հաճելի է նրա հետ աշխատելն ու նրանից մասնագիտական խորհուրդներ ստանալը: Առհասարակ, բոլորն էլ բարի են, հանճարեղ, աշխատասեր, նրանցից շատերը հեռուստատեսային մեծ փորձ ունեն: Այսպիսի պրոֆեսիոնալների կողքին աշխատելը կրկնակի հաճույք է, եւ ուրախ եմ, որ այս հրաշալի ճանապարհորդությունը հենց նրանց հետ եմ անցնում:

«Վամպիրի օրագրերը» ամերիկյան ամենառեյտինգային հեռուստասերիալներից դարձավ. Ի՞նչ ես կարծում`«Կոդեքսը» նման հաջողության հասնելու շանսեր ունի՞:

Դե, դա դեռ մեծ հարց է: Հուսով եմ՝ այո: Այս պահին ինձ պարզապես հաճելի է մի նոր ու հետաքրքիր նախագծի մասնիկը լինելը: Մենք զրոյից ենք կերտել այս շոուն, Իսկ որպես դերասան՝ ոչ միշտ է հաջողվում որեւէ նախագծում ներառված լինել հենց սկզբից: Ուրախ եմ, որ այս նախագիծը կյանքի է կոչվում նաեւ իմ մասնակցության շնորհիվ եւ, իհարկե, հույս ունեմ, որ մեզ կսիրեն շատերը եւ մենք ավելի լայն լսարանների կհասնենք:

Բավականին, հիացմունքով ես խոսում նախագծի մասին. ի՞նչն է քեզ հատկապես գրավում դրա մեջ:

Ինձ համար ռազմական ոլորտը միշտ էլ հետաքրքիր է եղել: Այն առանձնահատուկ մշակույթ է՝ իր կանոններով, կոդերով ու ավանդույթներով հանդերձ: Դրա պատմությունն ահռելի է ու հետաքրքիր: Բացի այդ՝ մեծ պատիվ է մարմնավորել մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրում են հայրենիքին ծառայելուն: Մենք դերասան ենք, այդ ամենը միայն ձեւացնում ենք եւ երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է դա իրականում նշանակում, բայց այդ ամենը պատկերացնելն անգամ դրամատիկ է: Պետք է ջանք չխնայենք իրենց աշխատանքն արժանվույնս ներկայացնելու համար՝ որպես հարգանքի տուրք այս մասնագիտության տեր մարդկանց:

Բացի ֆիլմերից՝ նաեւ թատրոնում ես աշխատում… Այս ընթացքում այդ ոլորտում նորություններ ունե՞ս:

Այո, ես միշտ կլինեմ թատրոնում: Կենդանի խաղը կախարդական մի բան է եւ միշտ բարձր է պահում դերասանական հմտություններդ: Այն, իսկապես, փորձություններով լի է, եւ ես միշտ փնտրում եմ թատրոնում խաղալու հնարավորություններ: Վերջին անգամ ներկայացում ունեցել եմ մինչեւ «Կոդեքս» հեռուստասերիալի նկարահանումները սկսելը: Խաղացել եմ Շեքսպիրի գործերից Henry IV ներկայցման մեջ: Հրաշալի գործ էր, որտեղ ներառված էր նաեւ Թոմ Հենքսը:

Իսկ «Կոդեքս»-ի նկարահանումները դեռ շարունակվո՞ւմ են: Հայտնի՞ է, թե քանի եթերաշրջան այն կունենա:

Մոտ մեկ ամիս առաջ ավարտեցինք առաջին եթերաշրջանի նկարահանումները, որից հետո նոր առաջին սերիան եթեր հեռարձակվեց: Առայժմ միայն 12 սերիա ենք նկարահանել: Հուսով եմ՝ առաջիկայում կհայտարարեն այլ եթերարջանների մասին:

Րաֆֆի, հիշում եմ՝ մեր առաջին հարցազրույցի ժամանակ նշել էիր, որ մեծ ցանկություն ունես այցելելու Հայաստան: Այս ընթացքում հասցրե՞լ ես իրականացնել այդ նպատակդ:

Ցավոք՝ պետք է ասեմ, որ դեռ նման հնարավորություն չեմ ունեցել: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2005 թ-ին, ինչպես նշել էի այդ հարցազրույցի մեջ, եւ դա դեռեւս իմ միակ այցն է եղել հայրենիք: Լսել եմ՝ այս տարիների ընթացքում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել, հետեւում էի Թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքին: Կարծես, թե հիմա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է այցելության համար, անհամբերությամբ սպասում եմ այդ ճանապարհորդությանը:

Իսկ հայկական ֆիլմեր կամ սերիալներ դիտե՞լ ես: Հետաքրքիր է իմանալ քո կարծիքը հայկական ֆիլմարտադրության մասին:

Չէի ասի, թե հայկական արտադրության շատ ֆիլմեր եմ դիտել: Այս տարիների ընթացքում Հայկոյի եւ Մկոյի սքեթչերն եմ դիտել, ինչպես շատերը (ժպտում է): Կարծում եմ՝ հրաշալի էին մարմնավորում այդ բոլոր կերպարներին: Իսկ էլ ի՞նչ կառաջարկեիք դիտել…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Րաֆֆի Բարսումյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել