Մայիսի 6-ին Մեգան Մարքլը լույս աշխարհ է բերել երկար սպասված առաջնեկին։ Արքայազն Հարրին Վինձորում խոսել է լրագրողների հետ՝ հայտնելով ընտանիքի համալրման մասին։ Ծննդաբերության մասին պաշտոնական հայտարարության մեջ չէր նշվում, թե կոնկրետ որտեղ է լույս աշխարհ եկել երեխան։ Սակայն հիշատակվում էր, որ Մեգանի մայրը՝ Դորիան, թագավորական ընտանիքի անդամների հետ գտնվում է Ֆրոգմոր քոթեջում՝ բնակարան Վինձորի տարածքում, ուր վերջերս հաստատվել են Քենինգստթոնյան պալատից տեղափոխված Սասեքսի դուքսն ու դքսուհին։ Այս ամենից կարելի է եզրահանգում անել, որ Մեգանը ծննդաբերել է տան պայմաններում, ինչպես եւ ծրագրում էր։
Սակայն բրիտանական մամուլը պնդում է, որ իրականում 37-ամյա Մեգան Մարքլին նախորդ կիրակի գաղտնի տեղափոխել են լոնդոնյան հիվանդանոցներից մեկը։ Ենթադրվում է, որ նա տեղափոխվել է Պորթլենդի մասնավոր հիվանդանոց (The Portland Hospital), որը մասնագիտացած է մանկաբուժության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում։ Ավելի վաղ այս հիվանդանոցում իրենց երեխաներին լույս աշխարհ են բերել Վիկտորյա Բեքհեմը եւ Կլաուդիա Շիֆերը։ Այստեղ լույս աշխարհ են եկել նաեւ Եղիսաբեթի թոռները՝ արքայադուստրեր Բեատրիսը եւ Եվգենիան։ Այստեղ ծննդաբերությունն ընդհանուր առմամբ արժենում է 20 հազար դոլար։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Մեգանին հիվանդանոց տեղափոխելու օպերացիան այնքան գաղտնի է եղել, որ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներն են շոկի մեջ եղել՝ դրա մասին իմանալով ավելի ուշ։ Բժշկական հաստատություն նրան ուղեկցել են ամուսինը՝ Հարրին եւ նրա թիկնապահները։ Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ 5.26-ին, Մարքլին եւ որդուն տեղափոխել են Վինձոր։ Իր կարճ մամուլի ասուլիսի ընթացքում երջանիկ Հարրին խոստովանել է, որ հաջողվել է քնել երկու ժամից ոչ ավելի։
Ընդ որում, արքայազն Ուիլյամն ու Քելթ Միդլթոնը շնորհավորել են Հարրիին եւ Մեգանին եւ հայտարարել, որ չեմ համբերում որքան հնարավոր է՝ շուտ տեսնել երեխային։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը