Թիմաթիի եւ Ալյոնա Շիշկովայի 5-ամյա դուստրը հիմնականում տատիկի՝ Սիմոնա Յունուսովայի հսկողության տակ է։ 59-ամյա տատիկը խոստովանել է, որ կարող էր թոռնիկի դաստիարակության ընթացքում սխալ թույլ տալ։
Սիմոնան եւ Ալիսան այժմ հանգստանում են։ Թիմաթիի մայրը բլոգում հրապարակել է թոռնիկի հետ խոսակցության տեսագրությունը, որն արվել է լողափին։ Աղջիկը կիսվում է նորությամբ. պարզվում է՝ նրանց անիմատորը սիրահարվել է։ «Մենք անձամբ ենք տեսել դա։ Նա աղքատի հետ էր համբուրվում։ Երկու անգամ։ Սիրահարվել է»,- ուրախությամբ բղավում է երեխան։
Թիմաթիի մայրիկին վիրավորել է «աղքատիկ» բառը։ Սիմոնան աղջկանից ճշտել է, թե ինչու է վերջինս այդպես անվանել անծանոթ աղջկան։ Ալիսան պարզաբանել է. անիմատորի սիրելին շատ վատ էր հագնված։
«Ես միանգամից երկարաշունչ, խելացի ճառ սկսեցի սոցիալական անարդարության վերաբերյալ»,- խոստովանել է Յունուսովան։ Սակայն նա սխալվել է։ Աղջիկն, իսկապես, «աղքատ էր». երեկոյան ներկայացման մեջ, որը երեխաները դիտել են նախորդ օրը, դերասանուհին աղքատ հերոսի էր մարմնավորոմ եւ ցնցոտիներ էր կրում։ Եվ Ալիսան առհասարակ չի փորձել վիրավորել նրան։ «Իսկ ես արդեն հորը մեղադրում էի մանկական հոգու վրա իրերի նկատմամբ մեծ հետաքրքրության բացասական ազդեցության մեջ երեխային ուշադիր լսելու փոխարեն»,- խոստովանել է նա։
«Որքան կարեւոր է երբեմն լսել երեխաներին։ Ուշադիր», «Դա աշխատում է նաեւ մեծահասակների դեպքում. լսել մինչեւ վերջ եւ չշտապել հետեւությունների անել», «Ձեր թոռնուհին միեւնույն է՝ իմանալու է, որ հարուստ է շատերից։ Լավ է, որ դուք հոգ եք տանում նաեւ նրա հոգու հարստության մասին»,- գրել են օգտատերերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ