Դերասան Մաքսիմ Վիտորգանն Instagram-ի իր էջում գրել է, որ Հաղթանակի օրը տոն է նրանց համար, ովքեր հաղթել են Հայրենական մեծ պատերազմում, եւ «կոնկրետ մենք նշելու ոչինչ չունենք»։ Այս հայտարարությունը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել. նրան պատասխանել է Ռուսաստանի ժողովդրական արիտիստ, «Мосфильм» կինոկենտրոնի գլխավոր տնօրեն, կինոժեռիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Կարեն Շահնազարովը։
Լրատվական դաշնային գործակալության հետ զրույցում, մեկնաբանելով Վիտորգանի խոսքերը, Կարեն Շահնազարովը նշել է, որ Հաղթանակի օրը տոնելը կամ չտոնելը յուրաքանչյուրի անձնական գործն է։ «Հաղթնակի օրը չնշելու առաջարկը, մեղմ ասած, տարօրինակ է ու էկզոտիկ։ Եթե պարոն Վիտորգանը նշելու ոչինչ չունի, թող չնշի. դա յուրաքանչյուրի անձնական գործն է։ Ինձ համար այդ տոնը մնում է, հույս ունեմ՝ մնում է նաեւ իմ երեխաների համար։ Հայրս կռվել է, անցել ամբողջ պատերազմը։ Այո՛, նա հաղթել է եւ ինձ ժառանգել սրտատրոփ վերաբերմունք Հաղթանակի օրվա նկատմամբ, իսկ ես փոխանցել եմ իմ երեխաներին՝ հիշողություն այդ հաղթանակի մասին։ Դա շատ կարեւոր է»,- ասել է Կարեն Շահնազարովը։
Ռեժիսորը նշել է, որ Ռուսաստանում Հաղթանակի օրը տոնական օրացույցից հանելու փորձեր հաճախ են ձեռնարկվում, եւ դա չի կարող անհանգստություն չառաջացնել։ «Մենք հետեւում ենք՝ ինչպես են որոշ գործիչներ առաջարկում Հաղթանակի օրը հանել օրացույցից, կարծես այն չի էլ եղել։ Բայց եթե Հաղթանակի օր չկա, նշանակում է չկա պատմություն, չկա մեր ընդհանուր անցյալը։ Չկա անցյալ, չկա ներկա եւ ապագա։ Եվ հազիվ թե Վիտորգանին, որը հրաժարվում նշել մայիսի 9-ը, շատ ռուսներ միանան»,- հավելել է Շահնազարովը։
Ավելի վաղ դերասանը հայտարարել է, որ Հաղթանակի օրը նրանց համար է, ովքեր տարել են այն։ «Նրանց համար է, ովքեր կորցրել են հարազատներին եւ մտերիմներին այստեղ եւ հիմա։ Ապրել է, տառապել, տանջել։ Նրանք գրեթե այլեւս չկան։ Նրանցից քչերին մենք կարողացանք արժանապատիվ ծերություն ապահովել։ Եվ կոնկրետ մենք, ինձ թվում է, նշելու ոչինչ չունենք։ Մեզ համար սա Կարեկցանքի, Շնորհակալության եւ Հիշատակի օր է այն մասին, ինչ վերապրել են նրանք։ Մեր պարտականությունն է իմանալ ճշմարտությունը նրանց մասին՝ ամենադաժան ու տհաճ։ Մեր պարտականությունն է թույլ չտալ, որ կրկնվի։ Ես հավատում եմ, որ մի օր դա կլինի լռության օր։ Մի օր մենք կմեծանանք, եւ հիշողություն ավելի շատ կլինի, քան մանկական առավոտյան ներկայացումը։ Մի օր»,- Instagram-ում գրել է Վիտորգանը՝ մամուլում եւ սոցիալական ցանցերում վրդովմունք առաջացնելով։
Նշենք, որ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները գրել են, որ Մաքսիմ Վիտորգանը կոչ է արել չնշել Հաղթանակի օրը, դերասանը հրապարակում է արել, որում նշել է, որ իր խոսքերը հանված են կոնտեքստից։
«Դա, իհարկե, արվել է վերնագրի համար։ Դա նողկալի է։ Դա նրանք գիտակցաբար են անում»,- գրել է Վիտորգանը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի։ «Մասնավորապես, «մենք նշելու ոչինչ չունենք» մեջբերումը վերաբերում է մեզ (հետպատերազմյաններին) եւ նկատի ունի մեր մեղքը մեր վետերանների հանդեպ»,- նշել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ