Հայտնի ջութակահար եւ վերջերս ավարտված թուրք-ռուսական առաջին փառատոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը «АиФ»-ի հետ զրույցում մեկնաբանել է միջոցառմանը օպերային հայ երգչուհի Աննա Ագլատովայի մասնակցությունը՝ «անկախ այդ երկրի հետ թե ռուսների, թե հայերի ոչ այնքան պարզ հարաբերություններից»։
«Չի կարելի մոռանալ ողբերգության մասին, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, առավել եւս արդարացնել այն, բայց ինձ թվում է՝ ամբողջ ընթացքում «զոհի բարդույթով» ապրելը նման է ծանր հիվանդությամբ ապրելուն, որը սահմանափակում է մարդու գործողությունները։ Դեռ XIV դարում պարսիկ պոետ Հաֆեզ Շիրազին գրել է, «Հազիվ թե տխուր մտքերի եւ վշտի գնով հանապազօրյա հաց գտնես»»,- ասել է Սպիվակովը։
Երաժիշտի խոսքով՝ դժվար իրավիճակներում հարկավոր է դիմել «պոեզիայի օգնությանը, քանի որ պոետները, ինչ-որ իմաստով կանխագուշակող են»։ «Նրանք մարգարե են, տեսնում են տարիներ, հարյուրամյակներ առաջ»,- նշում է Վլադիմիր Թեոդորովիչը։
Հարցին՝ արդյոք դիրիժորը չի՞ վախենում ընկերների եւ հայ կնոջ՝ Սաթի Սպիվակովայի կողմից դատապարտվել «զոհի բարդույթ» արտահայտության համար, փառատոնի գեղարվեստական ղեկավարը նշել է, որ վախենալու ոչինչ չունի, «խիղճը մաքուր է»։
«Ե՛վ տխրության, ե՛ւ վշտի մեջ ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ։ Այդպես է մինչ այսօր։ Հասկանում եք՝ ես վրացական, հայկական երաժշտություն եմ նվագում, թուրք-ռուսական փառատոնը բացել եմ թուրքական երաժշտությամբ։ Արվեստն ազատ է եւ պետք է ազատ լինի։ Հնարավոր է՝ միակ ազատ տարածքը, որն այսօր գոյություն ունի աշխարհում։ Ինչպես գրել է Աննա Անրդեեւնա Ախմատովան. «Բարու ու չարի, երկրային ցածրավայրի եւ դրախտի միակ կապը»։ Դա սիրտը սրտին կապող անտեսանելի թել է»,- նշել է Վլադմիրի Թեոդորովիչը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին