Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Դերասանուհին կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էվան դեղին գույնի բլուզ է կրում, որը համադրել է վառ դիմահարդարման հետ. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր NEWS.am STYLE-ի հարցերին։ «Թե´ թատրոնում, թե´ ֆիլմերում, թե´ սերիալներում մարմնավորածս կերպարները շատ տարբեր են: Երկար տարիներ եմ աշխատում հեռուստատեսության ոլորտում ու, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր կերպարների եմ մարմնավորել: Կարծում եմ՝ դերասանի մեկնաբանությունից է գալիս՝ ինչպիսին ես դու դերդ տեսնում եւ զգում. դրան ձուլվում է սցենարը եւ ստացվում է վերջնական արդյունքը: Թե ինչպես է ընտրությունը կատարվում, ես չգիտեմ: Հավանաբար որոշ ռեժիսորներ ճանաչում են քո դերասանական տեսակը, որոշները վստահ են, որ հենց քո տեսակն է պետք, ոմանք էլ թողնում են, որ դու եւ սցենարիստը գտնեք տվյալ կերպարին: Ամեն դեպքում, դրանք հիմնականում ստացված կերպարներ են՝ հիշվող ու տարբերվող (ժպտում է): Մի կարեւոր բան եւս՝ իմ մարմնավորած կերպարներում հիմնականում կա ուժեղ կամքի դրսեւորում, ինչը որ ես ունեմ որպես մարդ, եւ այժմ միայն այդ կետն է, որը կապում է ինձ իմ կերպարներին»,- նշել էր նա։
Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին