29-ամյա Անուկի Արեշիձեն եւ 41-ամյա Կախա Կալաձեն պսակադրվել են 6 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հայտնում է վրացական HELLO-ն։ Հայտնի է, որ պսակադրության արարողությունից առաջ համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը կնքել է զույգի երկու ավագ երեխաներին։ Կախան եկեղեցի է եղել մոխրագույն կոստյումով, իսկ Անուկին՝ սեփական դիզայնով կարված սպիտակ զգեստով, որը բաց էր ուսերի հատվածում եւ մեջքի հատվածում զարդարված էր ժապավենակապով։
Հանդիսավոր արարողությունից հետո զույգն ընկերներին եւ մտերիմներին հավաքել է Radisson Collection Hotel-ի հինգաստղանի ռեստորանում, որը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ցինանդալի գյուղում։ Այնտեղ հեքիաթային ծաղկային ձեւավորում է եղել, եւ բացօթյա բանկետ է կազմակերպվել։ Հյուրերի շարքում են եղել բասկետբոլիստ, NBA-ի խաղացող Զազա Պաչուլիան կնոջ՝ Տիկո Ավալաձեի հետ, More is Love բուտիկի հիմնադիր Նինո Էլիավան, ֆուտբոլիստ Զուրաբ Խիզանիշվիլին կնոջ՝ մոդել Սալոմե Գվինիաշվիլիի հետ եւ այլք։
Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ.-ի հոկտեմբերից, մինչ այդ եղել է էներգետիկայի նախարար։ Կախան վրացի միակ ֆուտբոլիստն է, որն իտալական «Միլան» ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
Посмотреть эту публикацию в Instagram
Արեշիձեն վրացի հայտնի դիզայներ է, Anouki հագուստի ապրանքանիշի հիմնադիրը, որի հավաքածուները ներկայացվել են Կիեւում, Թբիլիսիում, Փարիզում եւ Միլանում Նորաձեւության շաբաթների ընթացքում։ Անուկիի առաջին անձնական ցուցադրությանը մասնակցել է նույնիսկ Իրինա Շեյքը։
Կալաձեն եւ Արեշիձեն ամուսնացած են 2013թ.-ից, չորս երեխա ունեն՝ Լեւան, Կախաբեր, Վաչե եւ Նիկոլա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը