Ամեն տարի «կեղծ ապրանքների համաշխարհային ֆաբրիկան» մի քանի անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, քան իրական արտադրողները՝ այդ կերպ դժվար կառավարելի պայմաններ ստեղծելով առողջ մրցակցության համար:
TIMES of India-ի փոխանցմամբ, գլոբալ տնտեսական կորուստները, որոնց պատճառը կեղծ եւ մաքսանենգ ապրանքներն են, 2015 թվականին կհասնեն 1.77 տրիլիոն դոլարի:
Կեղծ ապրանքների արտադրության ամենամեծ շուկան Չինաստանն է: Այստեղ կեղծում են ամեն ինչ. բրենդային ժամացույցներից, պայուսակներից, հագուստից, էլեկտրոնիկային մինչեւ ալկոհոլային խմիչքներ, ուտելիք եւ դեղամիջոցներ:
Կեղծ ապրանքը պատրաստվում է անորակ նյութերից: Դրանք նաեւ չունեն սերտիֆիկատ, հագնելիս կամ կրելիս կարող են ալերգիա առաջացնել: Հաճախ նաեւ հագուստի կամ պայուսակի վրա կարելի է անհավասար կար հայտնաբերել:
Հայաստան հիմնականում կեղծ ապրանք են բերում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից եւ Իրանից: Իսկ գնորդները հաճախ շփոթում են, քանի որ չգիտեն, թե ինչ տեսք ունի իրական ապրանքը:
Առաջարկում ենք ծանոթանալ ընդհանուր կանոնների, որոնց պետք է հետեւել գնումներ կատարելիս:
1. Որեւէ խանութից գնում կատարելիս համոզվեք, որ այն արտոնագիր եւ տվյալ ապրանքն իրացնելու գրավոր թույլտվություն ունի արտադրողից: Այս տեղեկությունը կարելի է ճշտել համացանցում. արտադրողների պաշտոնական կայքերում հրապարակվում է ամբողջ աշխարհում իրենց հետ համագործակցող խանութների մասին տեղեկություն եւ հասցեներ: Մենք համոզվեցինք դրանում՝ համացանցում ճշտելով Հայաստանի մի քանի բրենդային խանութների հասցեները: Պաշտոնական մի քանի կայքերում Երեւանի խանութի հասցեն եւ հեռախոսահամարն առկա էին:
(Լուսանկար 1 – պաշտոնական խանութներ)
Հիմնականում բրենդային խանութները կարող են մեկ երկրում միայն մեկ պաշտոնական խանութ ունենալ: Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, մուլտի-բրենդային խանութներ (Հայաստանում որոշ առեւտրի կենտրոններում եւ պարֆյումերիայի խանութներում), որոնք այս կամ այն ապրանքանիշի արտադրանքը վաճառելու իրավունք ունեն: Բայց մեծ է հավանականությունը, որ խոշոր առեւտրի կենտրոններում ինչպես իրական, այնպես կեղծ ապրանք լինի:
Հարկավոր է հիշել, որ թանկարժեք դիզայներական հագուստի շատ արտադրողներ իրենց ապրանքն այլ ընկերությունների արտադրանքի հետ վաճառելու իրավունք չեն տալիս: Օրինակ՝ «Ջորջիո Արմանի», «Դիոր», «Շանել» եւ «Լուի Վիտոն» ապրանքանիշերն իրենց արտադրանքը վաճառում են միայն սեփական պաշտոնական խանութներում:
2. Ուշադրություն դարձրեք գնին: Օրինակ, «Վալենտինո»-ից զգեստը կամ կոշիկը 70.000 դրամ չեն կարող արժենալ: Այս ապրանքանիշից պլանշետի պատյանը միայն 300.000 դրամ է: Ապրանքի իրական արժեքը կարելի է իմանալ արտադրողի պաշտոնական կայքից:

(Լուսանկար 2 եւ 2.1 – սխալ անվանումով ապրանքներ)
3. Խորհուրդ չի տրվում ֆիրմային ապրանք գնել շուկայում, մասնավոր խանութներում, աճուրդային կայքերում (Ebay, Aliexpress, Amazon), քանի որ իրական ապրանքի անվան տակ այնտեղ կարող են կեղծը վաճառել:
(Լուսանկար 3 – պայուսակներ եւ կոշիկ շուկայում)
Բայց եթե որոշել եք առցանց գնում կատարել, համոզվեք, որ ճիշտ եք գրել կայքի անունը: Ուսումնասիրեք վաճառողի տվյալները եւ կայքում աշխատելու կանոնները. այն պետք է վաճառողի մասին ամբողջական տվյալներ ներկայացնի (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ) եւ անպայման հետադարձ կապի հնարավորություն ընձեռի:
(Լուսանկար 4 – ամուսնական զույգն առցանց գնումներ է կատարում)
4. Տեղում անպայման ուշադիր ուսումնասիրեք ապրանքը: Կարդացեք դրան կից հրահանգները: Եթե նկատեք անհավասար կար, դուրս ցցված թելեր, բծեր, կաշվի վրա ճաքեր կամ այլ թերություններ, ապա, ամենայն հավանականությամբ, ապրանքը կեղծ է: Իրական ապրանք արտադրողները չեն տնտեսում եւ անում են ամեն ինչ՝ բարձրորակ արտադրանք տալու համար: Հիմնականում բրենդային արտադրանք պատրաստում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Հիշեք, որ ցանկացած իր գնելիս պետք է նրան կցված լինի գործվածքի կամ կաշվե կտոր, այն խնամելու ուղեցույց, պահուստային կոճակներ եւ այլն:
(Լուսանկար 5- շապիկը խնամելու հրահանգ)
Վերջում հիշեցնենք, որ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, գնված ապրանքը կարելի է 7 օրվա ընթացքում վերադարձնել՝ պահպանելով կտրոնը, պիտակը եւ ապրանքի փաթեթավորումը: Այդ դեպքում վաճառողը պարտավոր է փոխել ապրանքը:
Գրիգոր Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի