Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Մեկնում ենք, խորովածը սառչում է». Ռուսաստանում հայտնի հայերը գալիս են Երեւան ու հրավիրում զբոսաշրջիկներին

12:45, 27 հունիսի

Հայտնի հայերը, որոնք բնակվում են Ռուսաստանում, որոշել են մեկնել Երեւան, միեւնույն ժամանակ հրավիրել ռուս զբոսաշրջիկներին։ Սրտառուչ ու գեղեցիկ է ստացվել, ինչն, ի դեպ, զարմանալի չէ։ Պրոմո-հոլովակի պրոդյուսերը «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության» գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանն է։ Գրեթե ամեն բան, որը թողարկվում է այդ «ապրանքանիշի» ներքո, առանձնանում է որակով, չափի ու ոճի զգացմամբ։ Առավել եւս երբ խոսքը պատմական հայրենիքի մասին է, որի համար Ջանիբեկյանն այդքան բան է արել։

Ինչ վերաբերում է նոր հոլովակին, դրա նկարահանմանը մասնակցել են Գարիկ Մարտիրոսյանը, նրա կոլեգաներ Միխայիլ Գալուստյանը, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, Քրիստինա Սին, Տիգրան Քեոսայանը, Նոբել Առուստամյանը, Տատյանա Գեւորգյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը եւ իհարկե, Արմեն Ջիգարխանյանը, որը հոլովակի ավարտին նկատում է. «Հայաստանում աստղերն ավելի մոտ են»։

Հայաստանի բնությունը եւ տեսարժան վայրերը պատկերող կադրերն ուղեկցվում են հայտնի հայերի մեկնաբանություններով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Егорян Яна (@egorianiana)

Յուրօրինակ ֆլեշմոբը սկսել է Միխայիլ Գալուստյանը, որը ռուս երկրպագուներին խոստացել է հանդիպել Երեւանում։ «Դեպի իմ պատմական հայրենիք։ Այնտեղ կհանդիպենք»,- Instagram-յան հրապարակումը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանը։

Միանգամից արձագանքել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որը նրան է դիմել խնդրանքով. «Ամառ։ Արեւ։ Հայաստան։ Հանդիպում ենք այնտեղ, սիրելի Միշա Գալուստյան։ Քեզ հետ տար Ժորիկ Վարտանովին։ (Ես չեմ խնդրում, իմ ծանոթներից մեկը՝ Ռուդիկն է շատ խնդրում)»։

Картинки по запросу в армении звезды ближе

Իսկ Ժաննա Լեւինան խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել, բայց շտապել։ «Պարզ ասած՝ ձեզ արդեն սպասում են, իսկ արդյոք լա՞վ է տիպել սպասել։ Ոչ։ Այդ պատճառով հավաքում ենք ճամպրուկները, գնում տոմսերը եւ մեկնում, թե չէ խորովածը սառչում է»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը։  

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը եւս պատմել է Հայաստանում հանգստի առավելությունների մասին։ «Դուք գիտե՞ք, որ Հայաստան մեկնելու համար ձեզ ոչ մուտքի արտոնագիր, ոչ արտասահմանյան անձնագիր հարկավոր չէ։ Եվ բոլորը հասկանում են ռուսերեն։ Հայերը ձեզ միշտ կհասկանան։ Իսկ դուք այս ամռանը պատրաստվո՞ւմ եք Հայաստան մեկնել։ Հնարավոր է՝ այնտեղ կհանդիպենք»,- նշել է Եգորյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել