«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինային հետապնդում է մոլագարը (ֆոտո)

19:10, 28 հունիսի

34-ամյա Լենա Կատինան պատմել սպառնալիքների մասին, որոնք անծանոթ տղամարդու կողմից ուղարկվում են ոչ միայն իրեն, այլեւ իր երկրպագուներին։ Ագրեսիվ տրամադրված անծանոթը հայտարարել է, որ պատրաստվում է երգչուհուն սպանել Լեհաստանում նրա մոտակա համերգի ընթացքում։

Экс-солистка группы «Тату» Лена Катина заявила, что ее преследует маньяк

«Ամեն ինչ սկսվեց, երբ մենք հայտարարեցինք Լեհաստանում կայանալիք մեծ փառատոնին ելույթի մասին, որը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Սպառնալիքները հազվադեպ չեն, սակայն սրանք գրավեցին մեր ուշադրությունն այն պատճառով, որ իմ երկրպագուները սկսեցին ինձ սքրիշոթեր ուղարկել՝ համերգից հրաժարվելու խնդրանքով։ Նրանք վախենում են, որ ինձ կարող են սպանել։ Նախազգուշացումներ են ուղարկվել իմ մայրիկին, ամուսուն եւ տնօրենին, բոլորին, ում կարողացել են գտնել իմ շրջապատից։ Ինչ-որ տղամարդ գրում էր, որ արդեն իսկ ատրճանակ է գնել... Սկզբնական շրջանում այդ ամենն ինձ «Թիկնապահը» ֆիլմն էր հիշեցնում, եւ այնքան էլ ծիծաղելի չէր։ Ամեն ինչ լինում է։ Մարդիկ տարբեր են, նրանց մի մասը հոգեկան շեղումներ ունեն։ Եղել են տարբեր դեպքեր, հանրային մարդկանց դեմ երբեմն մահափորձ են իրականացնում»,- Starhit-ի հետ զրույցում ասել է արտիստը։

Лене Катиной угрожают

Անկախ վտանգավոր իրավիճակից՝ Լենան հրաժարվել է չեղարկել ելույթը, սակայն զգուշության համար ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ «Իհարկե, ես կմեկնեմ ու կաշխատեմ։ Մենք ամբողջ տեղեկատվությունն ուղարկել ենք կազմակերպիչներին՝ սպառնալիքների սքրիշոթերը եւ տղամարդու լուսանկարը։ Բացի այդ՝ ես ոստիկանություն հաղորդում եմ ներկայացրել։ Այժմ բոլորը տեղեկատվություն ունեն այդ մարդու մասին։ Ինձ խոստացել են խստացնել անվտանգությունը։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- խոստովանել է երգչուհին։

Незнакомец угрожает Лене в социальных сетях

Կատինան նաեւ նշել է, որ վերջին շրջանում լարված մթնոլորտի պատճառով տագնապալի երազներ է տեսնում։ «Դրանցից մեկում ես կուչ եկած պառկած էի կա՛մ գետնին, կա՛մ անտառնում ինչ-որ քարի կողքին. ես փորձում էի անտեսանելի մնալ։ Անլույս խավար էր, բայց ես տեսնում էի՝ ինչպես են իմ կողքով անծանոթ մարդիկ անցնում, ապա բոլորը կորչում էին եւ լիակատար լռություն էր տիրում։ Փորձելով վեր կենալ՝ ես հանկարծ գիտակցեցի, որ իմ կողքին այբուբենի հսկայական տառեր եմ տեսնում, իսկ ես պառկած եմ «Պ»-ի մոտ։ Պ՝ Լեհաստան (ռուսերենով)։ Արթնացա սառը քրտինքով։ Դաժան երազ ոչ թե իրադարձությունների, այլ զգացողությունների առումով։ Կարծես թե ենթագիտակցությունը բավական շատ է անհանգստանում»,- եզրափակել է աստղը։

Поклонники пересылали Лене сообщения с угрозами

2013թ.-ին Լենա Կատինան ամուսնացել է երաժիշտ Սաշո Կուզմանովիչի հետ։ 2015թ.-ին ծնվել է զույգի որդին՝ Ալեքսանդրը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search