«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես են հայերը Սթինգին ոգեշնչել ստեղծել հայտնի հիթը

12:29, 1 հուլիսի

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոն պատմել է՝ ինչպես է Արթուր Ջանիբեկյանի` 90-ականների ամենահայտնի նախագծերից մեկը՝ «Top 10 of Rabiz»-ը, ոգեշնչել բրիտանացի կատարող Սթինգին ստեղծել հայտնի հիթը՝ «Desert Rose».

«ԱՄՆ-ում կազմակերպություններից մեկը գնել էր «Top ten of rabiz»-ը եւ Սթինգի պրոդյուսերին տվել լսելու «Կեղծ ընկերներ» երգը։ Ինչպես հայտնի է, դա «Shape of my heart» երգի կատակային տարբերակն էր՝ ռաբիսի հետ միախառնված»,- ասել է Հայկոն Armenia TV-ի «Վերնիսաժ» հաղորդման եթերում։ Նրա խոսքով՝ Սթինգի պրոդյուսերը միանգամից գնել է այդ երգը պարունակող ալբոմը, իսկ 5 ամիս անց հայտնվեց բրիտանացու զուգերը Շեբ Մամիի հետ։

«Top 10 of Rabiz»-ը Արթուր Ջանիբեկյանի նախագիծն է, որում հայկական ռաբիսը համադրվում էր հայտնի արտասահմանյան հիթերի հետ։ Նախագծի գլխավոր դերակատարներից դարձան Գրիշա Աղախանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Վարդան Զադոյանը եւ երգիչ Հայկոն։

«Desert Rose» («Անապատի վարդ») Սթինգի եւ Շեբ Մամիի զուգերգն է նրա «Brand New Day» ալբոմից։ Երգը ներառվել է UK Singles Chart-ի թոփ 20-յակում՝ զբաղեցնելով 15-րդ տեղը եւ Billboard Hot 100-ում (17-րդ հորիզոնական), հաջողության հասել Շվեյցարիայում եւ Իտալիայում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել