«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի որդու կնքամայրը

11:45, 4 հուլիսի

Բրիտանիայի բնակիչները սպասում են թագավորական ընտանիքում մեծ իրադարձությանը. հուլիսի 6-ին տեղի կունենա արաքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մկրտությունը։ Այս ուրախալի իրադարձությունը հերթական մարտահրավերը կդառնա միապետական ավանդույթներին. ամուսինները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ լուսանկարներիչներին թույլ չտալ  եկեղեցի մուտք գործել, ինչն իսկական սկանդալ է դարձել։ Միջոցառմանը ներկա կլինեն զույգի ամենամտերիմ հարազատներն ու ընկերները։

Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը։ Այժմ թենիսի աստղը գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ հենց մարզիկը կդառնա փոքրիկ Արչիի կնքամայրերից մեկը։

Серена Уильямс с мужем на свадьбе Меган и Гарри

Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում եւ այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաեւ Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։

Երկրորդ կնքամայր կդառնա Մեգան Մարքլի եւս մեկ ընկերուհի՝ ոճաբան Ջեսիկա Մալրունին։ Իսկ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահայրեր կլինեն Հարրիի վաղեմի ընկերը՝ Մարկ Դայերը, ինչպես նաեւ Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարրիին։

Супруги хотят оградить сына от всеобщего внимания

Աստղային զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Մեգանի եւ Հարրիի համար շատ կարեւոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են լուռ ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կհրապարակվեն լրատվամիջոցներում։

Աղբյուրը՝ Express

Լուսանկարները՝ Legion-media


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search