Բրիտանիայի բնակիչները սպասում են թագավորական ընտանիքում մեծ իրադարձությանը. հուլիսի 6-ին տեղի կունենա արաքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մկրտությունը։ Այս ուրախալի իրադարձությունը հերթական մարտահրավերը կդառնա միապետական ավանդույթներին. ամուսինները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ լուսանկարներիչներին թույլ չտալ եկեղեցի մուտք գործել, ինչն իսկական սկանդալ է դարձել։ Միջոցառմանը ներկա կլինեն զույգի ամենամտերիմ հարազատներն ու ընկերները։
Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը։ Այժմ թենիսի աստղը գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ հենց մարզիկը կդառնա փոքրիկ Արչիի կնքամայրերից մեկը։
Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում եւ այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաեւ Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։
Երկրորդ կնքամայր կդառնա Մեգան Մարքլի եւս մեկ ընկերուհի՝ ոճաբան Ջեսիկա Մալրունին։ Իսկ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահայրեր կլինեն Հարրիի վաղեմի ընկերը՝ Մարկ Դայերը, ինչպես նաեւ Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարրիին։
Աստղային զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Մեգանի եւ Հարրիի համար շատ կարեւոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են լուռ ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կհրապարակվեն լրատվամիջոցներում։
Աղբյուրը՝ Express
Լուսանկարները՝ Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը