Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կրել է ավստրալացի դիզայներ Էմմա Սվենի (Emma Swann) վզնոցը, ինչից հետո Verse Fine Jewellery խանութի կայքի աշխատանքը խափանվել է մեծ քանակի պատվերների պատճառով։
Մեգան Մարքլը հուլիսի 4-ին ներկա է եղել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ թենիսի խաղին, որի ընթացքում կրել է «Ա» տառով զարդարված ոսկե վզնոց, որը խորհրդանշում է դքսուհու որդու՝ Արչիի անվան առաջին տառը։ Դրանից անմիջապես հետո Սվենը հայտնել է, որ իր կայքը դադարել է աշխատել այցելուների հոսքի պատճառով։ Նրանք ցանկացել են նույնպիսի կախազարդեր գնել տարբեր տառերով։
«Այս պահից ես բազմաթիվ պատվերներ եմ ստացել։ Մարդիկ անվան եւ ազգանվան սկզբնատառեր էին պատվիրում տարբեր առիթներով. որոշները զարդեր էին խնդրում սրտերի տեսքով, որոշները՝ երեխաների կամ ծնողների համար, մյուսները՝ մկտրության համար։ Դա հրաշալի է»,- դիզայների խոսքերը մեջբերել է DailyMail-ը։
Դիզայները նշել է, որ դքսուհու հետ երբեք անձամբ չի շփվել, սակայն թագավորական ընտանիքի մեծ երկրպագուն է։ Վզնոցն արժե 590 դոլար։
Լուսանկարները՝ Legion-media, Mike Egerton/PA Images via Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը