«Երրորդը Չապլինից հետո». Եվգենի Պետրոսյանը «Вечерний Ургант» հաղորդման հյուրն է

Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայի անոնսը

«Մանկական ձայնը»․ Ռոբերտ Բագրատյանն անցավ հաջորդ փուլ

Պահարան․ ի՞նչ է պատմում հագուստը մեր մասին

The cello duet -ի համերգը Երևանում

7 եթերաշրջանը՝ 16 րոպեի ընթացքում. «Գահերի խաղ»-ի կարեւոր պահերի վերապատմումը

Իրինա Շեյքը՝ Gaultier-ի օծանելիքի գովազդում՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո

Britain's Got Talent-ի ժյուրին եւ հանդիսատեսը վախից քարացել էին Վարդանյան եղբայրների համարի ընթացքում

Կանայք կանանց մասին. հայտնիների մտքերը

«Մանկական ձայնը»․ Միշա Գրիգորյանն անցավ հաջորդ փուլ

Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի նոր թիզերը

Ինչպես անվանել երեխային. Քիմ Քարդաշյանը հայկական անուններ է որոնել

PROFFY․ Սովորում ենք նկարել

«Մանկական ձայնը»․ Սաշան հեռացավ, իսկ Պելագեան չզսպեց արցունքները

Մատուցողուհի Սյուզաննա Մանուկյանը ստիպել է ժյուրիի անդամներին իր հետ երգել

«Ես նրան շատ էի սիրում»․ Քեթի Թոփուրիա

Արսեն Սաֆարյան. «Քեզ հավատով գտա»

Պահարան. Ինչպես հագուստ ընտրել երեխաների համար

X Factor-ի հաղթող Վրեժ Կիրակոսյան. «Սլավոնական բազարում լեհ հեղինակի երգ եմ կատարելու» (Ֆոտո)

11:59, 6 հուլիսի

X Factor երաժշտական մրցույթի հաղթող Վրեժ Կիրակոսյանը Սլավոնական բազարում լեհ հեղինակի երգ է կատարելու: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրեժն ինքը:

Հուլիսի 12-15-ը Վիտեբսկում անցկացվելու է արվեստի միջազգային ամենամյա մրցույթ-փառատոն: Հայաստանը ներկայացնելու է Վրեժ Կիրակոսյանը:

 

«Փառատոնի առաջին օրը ես կատարելու եմ լեհ հեղինակ Տշչեսլավ Նեմենի  «Странный этот мир» («Տարօրինակ այս աշխարհը») երգը, իսկ երկրորդ օրը՝ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ»-ը: Փառատոնի երրորդ օրն անցկացվելու է գալա համերգ եւ հաղթողների պարգեւատրման արարողություն: Երգի ընտրության եւ այն պատրաստելու հարցում ինձ օգնել է Նադեժդա Սարգսյանը: Ես փառատոնին մասնակցում եմ՝ ոչ մրցանակների եւ պարգեւների, այլ գործընկերներիս կողմից ընդունվելու համար:

Նշեմ, որ առաջին անգամ փառատոնին որպես ժյուրի Հայաստանից ներկայացուցիչ էր հրավիրվել՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Սակայն նա չկարողացավ ընդունել հրավերը, քանի որ այդ ընթացքում Գերմանիայում է լինելու:

Ի դեպ, մրցանակների մասին: Գրան Պրին 15.000 դոլար է, առաջին տեղը՝ 9.000, 2-րդը՝ 7.000, 3-րդը՝ 5.000 դոլար:

Ինչ վերաբերում է Վիտեբսկից հետո իմ ծրագրերին. ասեմ, որ ներկայում հոլովակի նկարահանումներ ենք կատարում, որի պրոդյուսերը Sony Music-ն է: Մի մասը նկարահանել ենք Մոսկվայում, մյուս մասը պատրաստվում ենք նկարահանել Լոնդոնում»,- նշեց Կիրակոսյանը:

Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ